Քաղաքացիական ներգրավվածության ծրագրին կարող են մասնակցել Մառնեուլիի դպրոցների ուսուցիչները
Կովկասի բնապահպանական ոչ կառավարական կազմակերպություն (CENN),
Վրաստանում Ամերիկայի դեսպանատան ֆինանսավորմամբ հայտարարում է մրցույթ ուսուցիչների համար՝ քաղաքացիական ներգրավվածության ծրագրին մասնակցելու համար։ Ծրագրին կարող են մասնակցել Մառնեուլիի, Դմանիսիի, Ախալքալաքի, Ասպինձայի և Ծալենջիխայի քաղաքապետարանների պետական ​​և մասնավոր դպրոցների ուսուցիչները։

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսուցիչների հմտություններն ու կարողությունները ժողովրդավարական արժեքների և ուժեղ քաղաքացիական հասարակության կերտման գործընթացում։

Ծրագրի տևողությունը 9 ամիս է (2023 թվականի հունվար-սեպտեմբեր) և ներառում է հետևյալ փուլերը ՝ 

  • Հարմարեցված վերապատրաստման մոդուլ
  • Կապերի ամրացում  վեբինարների և տարբեր առցանց միջոցառումների միջոցով
  • Քաղաքացիական դաստիարակության քառօրյա ճամբար
  • Մենթորություն
  • Ծրագրերի ֆինանսավորում և իրականացում
  • Ամփոփ կոնֆերանս

Մանրամասն տեղեկությունների համար անցեք  հղումով
Հետաքրքրված անձինք,  լրացրեք հայտը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google