Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման մրցույթը հայտարարվել է յոթերորդ անգամ

Մառնեուլիի քաղաքապետարանը յոթերորդ անգամ հայտարարեց քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման մրցույթը։


Շուրջ մեկ տարի ՏԻՄ-ը աշխատանքներ կատարող ընկերություն է փնտրում  սակայն ապարդյուն։ Վեց տապալված մրցույթների համաձայն՝ երկուսի մասնակից ընկերությունները որակազրկվել են տեխնիկական փաստաթղթերի պատճառով, իսկ հինգ մրցույթներին ոչ ոք չի մասնակցել։

Քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման համար հատկացվել է 261 327 լարի, սակայն նոր մրցույթում քաղաքապետարանը ավելացրել է գումարը, իսկ շինարարության արժեքը կազմում է 321 519 լարի։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են մասնակցել ապրիլի 5-10-ն ընկած ժամանակահատվածում։

Նախագծով նախատեսվում է մեծացնել առաջին հարկում գտնվող գրասենյակային սենյակի տարածքը և տարածք հատկացնել միջանկյալ օղակի տեսքով՝ բնակչության հետ հաղորդակցության գործընթացը պարզեցնելու նպատակով։ Նաև առաջին հարկում նախագծով նախատեսվում է ներկել միջանցքի պատերը և փոխել այնտեղ թափանցող դռները։

Առաջին հարկի որոշ սենյակներ նախատեսված են վերանորոգման համար։ Երկրորդ հարկում նախատեսվում է թարմացնել առկա սանհանգույցը և կազմակերպել նոր սանհանգույց գործող աշխատասենյակում։ Երրորդ հարկում նախատեսվում է աստիճանահարթակի պատերի սվաղում, ներկում և այլն։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝ Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google