Մառնեուլիի քաղաքապետարանը հրապարակում է Նովրուզի տոնակատարության միջոցառումների ժամանակացույցը

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը հրապարակել է Նովրուզ Բայրամի տոնակատարությունների ժամանակացույցը։

Մառնեուլիի մունիցիպալիտետում Նովրուզ Բայրամի տոնակատարությունը կմեկնարկի վաղը՝ մարտի 21-ին, առավոտյան ժամը 11:00-ից։

Միջոցառումը կանցկացվի մշակույթի կենտրոնի դիմացի հրապարակում՝ Մառնեուլիի քաղաքապետարանի հարևանությամբ։

«11:00. - Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն ցուցահանդեսային տաղավարներ. տեղի նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ձեռագործ աշխատանքներ, հրուշակեղեն, ծաղիկներ, ադրբեջանական էթնո անկյունում կանցկացվի ադրբեջանական թատրոնի դերասանների փոքրիկ ներկայացում, ադրբեջանցիների վարպետության դասեր, այստեղ կանցկացվի խոհարարություն (ավանդական ուտեստների, քաղցրավենիքի և թեյի համտեսում)»։ - նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ

Տեղական ինքնակառավարումը Նովրուզ Բայրամին բնորոշ խորհրդանիշներից մեկի կրակի  վառումը կսկսի  ժամը 11:30-ին։

Նովրուզ Բայրամի ընթացքում մշակութային միջոցառումներին զուգահեռ կանցկացվեն նաև տարբեր մարզական միջոցառումներ։

«Տոնական ծրագրի շրջանակում սպորտային միջոցառումներ կանցկացվեն վրացական ըմբշամարտի եւ բազկամարտի, ինչպես նաեւ նետաձգության շրջանակներում։ Հաղթողներին կշնորհվեն մեդալներ և հատուկ մրցանակներ»։

Ըստ Մառնեուլիի քաղաքապետարանի, այս տարի Նովրուզ Բայրամի տոնը չի նշվի գալա համերգով։ Քաղաքապետարանը ձևաչափի փոփոխությունը բացատրում է Թուրքիայում տեղի ունեցող բնական աղետներով։
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google