Մառնեուլիի Մաղալաշվիլիի կամրջի վերականգնման համար կծախսվի մինչև 2մլն լարի
Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում գտնվող Մաղալաշվիլիի անվան
կամրջի վերականգնման աշխատանքների գնման համար երկրորդ անգամ
հայտարարվել է 1 մլն 893 հազար 840 լարիի մրցույթ։
Առաջին մրցույթին, որը հայտարարվել էր երկու ամիս առաջ, մասնակցել է
միայն մեկ ընկերություն՝ «Ճանապարհաշինարարական» ՍՊԸ-ն, որը
քաղաքապետարանը որակազրկել է տեխնիկական փաստաթղթերի պատճառով։ Նոր
մրցույթին մասնակցությունը հնարավոր կլինի ապրիլի 8-13-ը։
Կամուրջի վերականգնման գումարի 95%-ը ֆինանսավորվում է կենտրոնական
բյուջեի, իսկ 5%-ը՝ տեղական ինքնակառավարման միջոցների հաշվին։
Կամուրջի վերականգնման նախագծով նախատեսվում է վերանորոգել կամուրջը և
կամրջի տակ գտնվող ենթակառուցվածքը։
«Նախատեսվում է գործող լուսասյուների և ճաղերի ապամոնտաժում, մայթերի
վրա խճանկարային սալիկների հեռացում, ապամոնտաժում, առկա վնասված
մայթի բլոկների ապամոնտաժում։ Պողպատե ճաղերի կառուցումը անհատական
է և բաղկացած է քառակուսի պողպատե խողովակներից, որոնք եռակցվում են
բետոնապատ պողպատե ներդիրներին մայթի բլոկների վրա տեղադրված հատուկ
պոմպերում: Նախագիծը նախատեսում է նախագծային պողպատե ճաղերի ներկում։
Նախատեսվում է ջրահեռացման համակարգ կազմակերպել էստոկադայի վրա։
Նախագծով նախատեսվում է կամրջի տակ գտնվող ենթակառուցվածքների
կազմակերպում, մասնավորապեսնախատեսվում է ճանապարհը լայնացնել մինչև
4,50 մետր, որը մի կողմից կուղեկցվի հետիոտնային մայթով, և ի լրումն
վերը նշվածի, նախագծով նախատեսվում է երկաթուղային անցումում հետիոտնի
համար նախատեսված հատուկ սալերի տեղադրում",- գրված
է մրցույթային փաստաթղթերում։
Նախագծային առաջարկի համաձայն՝ մրցույթում հաղթող ճանաչված
ընկերությունը պետք է աշխատանքները կատարի պայմանագիրը կնքելուց հետո
5 ամսվա ընթացքում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան