Մառնեուլիի վերահսկողական ծառայության լիազորություններում փոփոխություն կա
Մառնեուլիի մունիցիպալիտետի վերահսկողական ծառայությունը տեղում կկարողանա խախտման համար տուգանքի անդորրագիր տալ։ Եթե ​​մինչ այժմ նույն ընթացակարգն իրականացվում էր դատարանի միջոցով, ապա այժմ այդ պարտավորությունը դրվելու է քաղաքապետարանի վերահսկողության վրա։ Այս մասին տեղեկությունը հայտարարվել է մարտի 23-ին կայացած ավագանու նիստում։ Հարցը քննարկման դրեց Իրավաբանական և մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար Բեկա Գավաշելին՝ ասելով, որ այդ խախտումներից մեկը կարող է լինել առանց թույլտվության հողերի զավթումը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք փոփոխություններ են կատարվել։ Նաեւ ապրիլի 1-ից նախատեսվում է որոշակի փոփոխություններ կատարել։ Սույն որոշման նախագծով սահմանվում են վերահսկողության ծառայության լիազորությունների փոփոխությունները, մասնավորապես՝ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու դեպքում իրավախախտման արձանագրությունն ուղարկվել է դատարան՝ կոնկրետ հոդվածներով, և դատարանը տուգանք է սահմանել՝ հիմք ընդունելով այս արձանագրությունը։ Այս փոփոխությամբ խախտումների անմիջական վերահսկողության ծառայությունը հնարավորություն կունենա տուգանքի կտրոն տալ։ Նա տեղում կհաստատի իրավախախտումը եւ այլեւս դատարան դիմելու կարիք չի առաջանա։ Փոփոխությունը կարևոր է նաև նրանով, որ երբ դատարանում քննվում է իրավախախտման գործը, նշանակված տուգանքը վճարվում է պետական ​​գանձարան։ Այս դեպքում, երբ վերահսկողության ծառայության մասնագետներն ուղղակիորեն տուգանք կկիրառեն խախտողի նկատմամբ, այն մուտքագրվելու է քաղաքապետարանի բյուջե։ Օրինակ՝ եղել է խախտումների արձանագրություն՝ պետական ​​հողի չարտոնված զավթման համար, այս դեպքում քաղաքապետարանը տուգանելու է ուղղակիորեն»,- ասաց Բեկա Գավաշելին։

Գավաշելիի խոսքով, վերահսկողությունը խստացվում է նաև առանց  թույլատվության շինությունների նկատմամբ։

Մարտի 23-ին կայացած խորհրդի նիստում քննարկվել է օրակարգում ընդգրկված 11 հարց, բոլոր հարցերը դրական են որոշվել։

"Ռսդիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա  Միսկարյան 

Print E-mail
FaceBook Twitter Google