Մառնեուլի քաղաքի Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի
վերականգնման աշխատանքները դադարեցվել են։ « Ռադիո Մառնեուլի»-ին
Մառնեուլիի քաղաքապետարանում հայտնել են, որ եղանակային վատ
պայմանների պատճառով անհրաժեշտ էր դադարեցնել աշխատանքները։
«
Վատ եղանակի պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Հենց
եղանակը թույլ տա շինարարները կվերսկսեն
աշխատանքը»: - ասաց Մառնեուլիի քաղաքապետարանի
հասարակայնության հետ կապերի ղեկավար Դավիթ Չիկաձեն
Այս փուլում հայտնի չէ, թե երբ
կվերսկսվեն Դուրմիշխան
Մաղալաշվիլիի անունը կրող կամրջի աշխատանքները։
«
Մեր և ընկերության շահերից է բխում, որ աշխատանքները շուտ
ավարտվեն։ - ասել է Դավիթ Չիկաձեն
Նշենք, որ Դուրմիշխան Մաղալաշվիլիի անունը կրող կամուրջը
վերականգնելու ցանկություն ունեցող «Իռլանի» ՍՊԸ-ի տնօրեն Թեմուր
Տաբուկաշվիլին ասել է, որ
կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն հունվարի վերջին։
Այսօր՝ հունվարի 29-ին, փորձեցինք կապ հաստատել Թեմուր Տաբուկաշվիլիի
հետ, սակայն նա չի պատասխանում մեր զանգերին։
Նոյեմբերի 30-ից Մաղալաշվիլիի կամրջի վրա սահմանափակվել է
տեղաշարժը, ինչը քաղաքում խցանումներ է առաջացրել։ Մառնեուլիի
քաղաքապետարանում սկզբում հայտարարեցին, որ կամրջով երթեւեկությունը
կվերականգնվի դեկտեմբերի 20-ին, իսկ հետո խոստացան, որ
կամրջով երթեւեկությունը կվերականգնվի մինչեւ Նոր տարի, սակայն
մեքենաներն այս պահին կամրջով չեն կարող շարժվել։
Հարկ է նշել, որ Մառնեուլիի քաղաքապետարանը ժամանակավոր երկաթուղային
անցում է կազմակերպել կամրջի տակ՝ կամրջի փակման հետևանքով
առաջացած խցանումները մեղմելու համար։
Մառնեուլի քաղաքում «Իռլանի» ՍՊԸ-ն 1 մլն 878 հազար 333 լարիով
իրականացնում է Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի
վերականգնման աշխատանքները։ Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականի
մայիսի 5-ին պայմանագիր է կնքել ընկերության հետ, ըստ որի՝
աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 150 օրացուցային օր՝
մոտավորապես 5 ամիս։ Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանի և «Իռլան» ՍՊԸ-ի
միջև մայիսի 5-ին կնքված պայմանագրում փոփոխություններ են կատարվել,
որոնց համաձայն ընկերությանը վերջնաժամկետ է տրվել դեկտեմբերի 25-ն
ավարտելու աշխատանքները։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան