Մարտի 6-ին Մառնեուլում տեղի
ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի առնչությամբ ՆԳՆ-ն
հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով,
որը վերաբերում է տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման
կանոնները խախտելուն. անձը, ով վարել է այս մեքենան, ինչի հետևանքով
մարդ է մահացել։
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի
ժամկետով, կամ երեք տարի ժամկետով աշխատելու իրավունքից զրկելով։
Մարտի 6-ին Մառնեուլի քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարի
հետևանքով մահացել է հասարակական տրանսպորտի վարորդը։ Դեպքը տեղի է
ունեցել ժամը 10:00-ի սահմաններում կենտրոնական հրապարակում՝
ոստիկանության շենքի դիմաց։
Վթարի հետեւանքով տուժել են նաեւ երթուղայինի ուղեւորները։
«Ռադիո
Մառնեուլի»-ին Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում հայտնել
են, որ շտապօգնության մեքենան իրենց մոտ է տեղափոխել երկու
տուժածի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան