2023 թվականի ընթացքում Քվեմո Քարթլիում տեղի է ունեցել 479
ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 53 մարդ զոհվել է,
691-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ներքին գործերի նախարարության հրապարակած վիճակագրական տվյալների
համաձայն՝ անցած տարի Վրաստանում տեղի է ունեցել 5594 պատահար, ինչի
հետևանքով զոհվել է 442 մարդ, վիրավորվել՝ 7310-ը։
Ներքին գործերի նախարարությունը, ըստ մարզերի բաշխված վիճակագրական
տվյալների, հրապարակել է
պարեկային ոստիկանության օպերատիվ տարածքում
ճանապարհատրանսպորտային պատահարների առանձին վիճակագրական տվյալներ։
Ըստ նշված վիճակագրության՝ պարեկային ոստիկանության բաժնի օպերատիվ
տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 290 մարդ։
Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հավանական պատճառը
երթևեկության գոտում անցնելու կամ վազանցի կանոնների խախտումն է։ Այդ
պատճառով տեղի է ունեցել 356 ՃՏՊ, ինչի հետևանքով զոհվել է 55,
վիրավորվել՝ 747 մարդ։ 349 անգամ վթարի հավանական պատճառը եղել է
սահմանված արագության գերազանցումը, ինչի հետևանքով զոհվել է 67 մարդ։
Նաև 349 անգամ վթարի հավանական պատճառը եղել է հեռավորության
անապահովությունը, որի հետևանքով զոհվել է 15 մարդ։
2023 թվականին ալկոհոլի ազդեցության տակ վարելու պատճառով տեղի է
ունեցել 158 ՃՏՊ, ինչի հետևանքով 13 մարդ մահացել է, 253-ը՝ ստացել
տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ամենահաճախ հանդիպող վթարը ավտոմեքենան է (3196 դեպք), որին հաջորդում
է մոտոցիկլետը (752 դեպք): Վթարի է ենթարկվել միկրոավտոբուսը 337
անգամ, իսկ բեռնատարը՝ 309։ Ավտովթարի հետևանքով զոհվել է 202 մարդ,
մոտոցիկլետի վթարից՝ 16, բեռնատարի վթարից՝ 46, միկրոավտոբուսի
վթարից՝ 20 մարդ։
Առաջարկում ենք ճանապարհատրանսպորտային պատահարների թվի
վիճակագրությունը՝ ըստ Վրաստանի շրջանների ՝
Թբիլիսի՝ 2655 պատահար. Զոհվել է 74 մարդ, վիրավորվել՝ 3083-ը
Աջարիա՝ 569 պատահար. Զոհվել է 43 մարդ, վիրավորվել՝ 740-ը
Սամեգրել-Զեմո Սվանեթի - 254 պատահար. Զոհվել է 38 մարդ, վիրավորվել՝
387-ը
Իմերեթի, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի - 659 պատահար. Զոհվել է 75
մարդ, վիրավորվել՝ 913-ը
Շիդա Քարթլի՝ 287 պատահար. Զոհվել է 39 մարդ, վիրավորվել՝ 447-ը
Քվեմո Քարթլի՝ 479 պատահար. Զոհվել է 53 մարդ, վիրավորվել՝ 691-ը
Կախեթի - 308 պատահար. Զոհվել է 67 մարդ, վիրավորվել՝ 491-ը
Սամցխե-Ջավախեթի՝ 117 պատահար. 8 մարդ զոհվել է, 198-ը՝
վիրավորվել
Մցխեթա՝ 173 պատահար. Զոհվել է 34 մարդ, վիրավորվել՝ 243-ը
Գուրիա - 93 պատահար. 11 մարդ զոհվել է, 117-ը՝ վիրավորվել
Նշենք, որ վերջին շրջանում Մառնեուլիում ավելացել է
ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Անցած շաբաթների ընթացքում
Մառնեուլի քաղաքում և քաղաքապետարանի կազմում ընդգրկված գյուղերում
տեղի են ունեցել դժբախտ պատահարներ, ինչի հետևանքով մի քանի մարդ
մահացել և վիրավորվել է։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան