Մառնեուլցի Սալոմե Խարշիլաձեն նետաձգության Վրաստանի գավաթի փոխչեմպիոնն է

Մառնեուլցի Սալոմե Խարշիլաձեն նետաձգության Վրաստանի գավաթի փոխչեմպիոնն է։



Մառնեուլիի սպորտդպրոցի հաղորդագրության համաձայն՝ սույն թվականի հուլիսի 26-29-ը,  Բաթումիի Անգիսի հրաձգարանում անցկացվել է Վրաստանի գավաթի խաղարկության երկրորդ փուլը, որտեղ Մառնեուլիի քաղաքապետարանի մարզադպրոցը  ներկայանող  Սալոմե Խարշիլաձեն (անձնական մարզիչ՝ Գիորգի Գորդեզիանի) հաջողությամբ հանդես եկավ և դարձավ փոխչեմպիոն:

Մրցույթը անհատական ​​էր և անցկացվում էր միայն դասական աղեղաձիգների անվանակարգում՝ 70 մետր հեռավորության վրա։

Մրցաշարին ներկա էին Վրաստանի նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Սիմոն Նոզաձեն, Վրաստանի նետաձգության ազգային ֆեդերացիայի փոխնախագահ Մամուկա Նավերյանին  և Աջարիայի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Լադո Բոլկվաձեն և  հաղթողներին մրցանակներ  հանձնեցին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google