Մառնեուլիի դատարանում շարունակվում է Ռովշան և Էթիբար Իսկանդարովների դատավարությունը
Մառնեուլիի դատարանում ընթանում է Ռովշան Իսկանդարովի և Էթիբար Իսկանդարովի խափանման միջոցի վերաբերյալ դատավարությունը։

Դատախազությունը միջնորդություն է ներկայացնում երկու կալանավորների նկատմամբ էլ որպես խափանման միջոց կիրառել ազատազրկում։ Իսկ ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում։

Ռովշանն ու Էթիբար Իսկանդարովը մեղադրվում են ընտրությունները կեղծելու մեջ։


Փաստաբանը Ռովշան Իսկանդարովի համար պահանջում է 50.000 լարի, իսկ Էթիբար Իսկանդարովի համար՝ 50.000 լարի։

Հոկտեմբերի 31-ին ՆԳՆ-ն ձերբակալել է Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահ Ռովշան Իսկանդարովին և մեկ այլ անձի՝ Մառնեուլիի Սադախլո  գյուղում գտնվող թիվ 69 ընտրատարածքում ընտրությունները կեղծելու փորձի համար։

«Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցները օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են երկու անձի՝ 1984 թվականին ծնված Ռ.Ի.-ին և Մառնեուլիի մունիցիպալիտետի Ի.Ի.-ին։ Սադախլո գյուղում ընտրական քվեաթերթիկները դրվել են քվեատուփի մեջ  օրենքի խախտմամբ՝ նկատի ունենալով, որ թիվ 69 ընտրատարածքում քվեարկությունը դադարեցվել է և քվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր։ Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»։ - նշված է հայտարարության մեջ։

Միջադեպը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով, որը վերաբերում է ընտրությունների հետ կապված փաստաթղթերի՝ ընտրացուցակների, արձանագրությունների, քվեաթերթիկների, գրանցման մատյանների և վերահսկիչ թերթերի դիտավորյալ կեղծմանը։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
რადიო "მარნეული"
Print E-mail
FaceBook Twitter Google