Մառնեուլիի գլխավոր դատարանը նախնական կալանքի տակ է թողել Ռովշան և
Էթիբար Իսկանդարովներին։
Իսկանդարովներին ճնշելու միջոցի գործով դատական նիստը կայացել է
նոյեմբերի 1-ին։
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել երկու կալանավորների
նկատմամբ էլ որպես խափանման միջոց կիրառել ազատազրկում, մինչդեռ
կալանավորներն իրենց մեղավոր չեն ճանաչել։
Փաստաբանը Ռովշան Իսկանդարովի համար պահանջել է 50 հազար լարի, Էթիբար
Իսկանդարովի համար՝ 50 հազար լարի գրավ, սակայն դատավորը չի բավարարել
միջնորդությունը։
Ռովշանն ու Էթիբար Իսկանդարովը մեղադրվում են ընտրությունները
կեղծելու մեջ։
Հաջորդ դատական նիստը Բոլնիսի շրջանային դատարանում տեղի կունենա
դեկտեմբերի 25-ին։
Նույն թեմայով ՝
Մառնեուլիի դատարանում շարունակվում է Ռովշան և Էթիբար Իսկանդարովների
դատավարությունը
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան