Մեկնարկել է Մառնեուլիի 2025 թվականի բյուջեի առաջարկների ներկայացումը

Մառնեուլիի սակրեբուլոյի  նախագահ Ամիրան Գիորգաձեն քաղաքացիներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել Մառնեուլիի քաղաքապետարանի 2025 թվականի բյուջեի նախագծմանը։

Նոյեմբերի 6-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում Ամիրան Գիորգաձեն ասել է, որ Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն բյուջեի նախագիծն ուղարկել է քաղաքային խորհուրդ, և քաղաքացիներն արդեն կարող են առաջարկություններ ներկայացնել։

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը հայտարարություն է տարածել 2025 թվականի բյուջեի
նախագծի հանրային քննարկման վերաբերյալ։

Վրաստանի Օրգանական օրենքի «Տեղական ինքնակառավարման օրենսգրքի» 91-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերությունների համաձայն՝ հանրային քննարկման ենք ներկայացնում Մառնեուլիի քաղաքապետարանի 2025 թվականի բյուջեն։
Խնդրում ենք ուղարկել ձեր առաջարկներն ու դիտողությունները This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it հասցեով կամ գրավոր ուղարկել հետևյալ հասցեով՝ Մառնեուլի քաղաք, Ռուսթավելի փողոց N73, 1-ին հարկ, Քաղաքացիների սպասարկման բաժին
։ -նշված է Մառնեուլիի  սակրեբուլոյի  հայտարարության մեջ։ 

Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքային խորհրդի հայտարարության համաձայն՝ քաղաքացիները բյուջեի հետ կապված դիտողություններ և առաջարկություններ կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 25-ը։

Բյուջեի նախագծին կարելի է ծանոթանալ Մառնեուլիի քաղաքապետարանի կայքում։

Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google