Մառնեուլիի քաղաքապետարանի ընկերություններին հատկացվել է 27 283 800 լարի - 2025 թվականի բյուջեի նախագիծ

Մառնեուլիի 2025 թվականի բյուջեի նախագծով տեղական ինքնակառավարումը իր մասնավոր սահմանափակ ընկերությունների և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների աշխատանքի համար կծախսի 27 283 800 լարի։

Բյուջեի նախագիծը հրապարակել է տեղական ինքնակառավարումը հանրային քննարկումների համար։

Մասնավոր սահմանափակ ընկերությունների և ՍՊԸ-ների համար նախատեսված 27 283 800 լարին քաղաքապետարանի կողմից ստեղծված ընկերություններին բաշխվում է հետևյալ կերպ.

«Մառնեուլիի քաղաքապետարանի մարզադպրոց» – 3,623,000 լարի
«Մշակույթի կենտրոն» – 2,871,300 լարի
«Սուփթա Մառնեուլի» – 4 923 800 լարի
«Նախադպրոցական կրթության
կենտրոն» մանկապարտեզների միություն՝ 7,059,100 լարի
Հանրային առողջության կենտրոն - 313,300 լարի
ՍՊԸ «Մառնեուլի Սոփծկալի» - 5,693,200 լարի
ՍՊԸ «Մառնեուլիի քաղաքապետարանի ավտոպարկ» - 2,390,000 լարի
ՍՊԸ «Մառնեուլի օրգանական թափոնների վերամշակման ձեռնարկություն» - 410,000 լարի;

Մառնեուլիի քաղաքապետարանի հիմնադրած ընկերություններին հատկացված 27 283 800 լարիից գումարի մեծ մասը՝ 62%-ը, ծախսվելու է աշխատավարձերի վրա։

Մառնեուլիի քաղաքապետարանի մարզադպրոցի համար հատկացված 3 մլն 623 հազար լարիից 1 մլն 544 հազար լարին կծախսվի աշխատավարձերի վրա։ Մշակույթի կենտրոնի համար հատկացված 2 մլն 871 հազար 300 լարիից 1 մլն 940 հազար լարին ծախսվելու է աշխատավարձերի վրա։ Սուփթա Մառնեուլիի համար հատկացված 4 923 800 լարիից աշխատավարձերի վրա կծախսվի 3 715 800 լարի։ Մանկապարտեզների միությանը հատկացված 7 059 100 լարիից 5 632 600 լարին տրամադրվում է աշխատանքային փոխհատուցման համար։ Հանրային առողջության կենտրոնի համար հատկացված 313 300 լարիից 276 700 լարին ծախսվելու է աշխատավարձերի վրա։ Մառնեուլի սոփծկալին  բյուջեից կստանա 5 մլն 693 հազար 200 լարի, աշխատավարձերի վրա կծախսվի 2 մլն 325 հազար 500 լարի։ Մառնեուլիի մունիցիպալիտետի ավտոկայանատեղիին հատկացված է 2 մլն 390 հազար լարի, որից 1 մլն 171 հազար 200 լարին կծախսվի աշխատավարձերի վրա։ Ինչ վերաբերում է Մառնեուլիի օրգանական թափոնների վերամշակման ձեռնարկությանը, քաղաքապետարանը բյուջեից ընկերությանը հատկացրել է 410.000 լարի, որից 355.000 լարին ծախսվելու է աշխատավարձերի վրա։

Մառնեուլիի քաղաքապետարանի 2025 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ բյուջեի ընդհանուր գումարն այս փուլում կազմում է 63 760 100 լարի։ Նշված գումարին պետք է գումարվեն նաեւ Վրաստանի կառավարության կողմից հատկացվող սուբսիդիաները, ինչը կավելացնի բյուջեն։

Քաղաքացիները բյուջեի նախագծին առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու հնարավորություն կունենան մինչև նոյեմբերի 25-ը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google