Մառնեուլիում աշխատող «Կերա» նախաձեռնող խումբը դատապարտում է իշխանությունների բռնությունը

«Կերա» կանաչ զարգացման խումբը, որն աշխատում է Մառնեուլիում, արձագանքում է Վրաստանում տիրող  զարգացումներին և դատապարտում կառավարության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ճնշումը:



«Մենք՝ «Կերա» կանաչ զարգացման խումբը, դատապարտում ենք Վրաստանի իշխանությունների կողմից խորհրդարանի դիմաց հավաքված խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ճնշումները։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ուժային կառույցների ներկայացուցիչները բռնության ենթարկում ցուցարարներին ու լրագրողներին, և իշխանություններին
կոչ ենք անում դադարեցնել բռնի գործողությունները Վրաստանի քաղաքացիների նկատմամբ։ Մենք կիսում ենք հանրահավաքի մասնակիցների բողոքը և կարծում ենք, որ Վրաստանի տեղը եվրոպական ընտանիքում է, և կառավարությունը պետք է ամեն ինչ անի երկրի եվրաինտեգրումն արագացնելու համար
»։

«Կերա»-ն նախաձեռնող խումբ է Մառնեուլից, որը միավորում է 10 տարբեր ոլորտների ներկայացուցիչների։ Խումբն աշխատում է քաղաքապետարանում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։
Նրանք կարծում են, որ տեղական ֆերմերները մուտք կունենան դեպի աշխարհի ամենամեծ շուկաներից մեկը՝ անդամակցելով Եվրամիությանը, և նրանք կկարողանան զարգացնել սեփական ֆերմաները։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google