Ինչպիսի՞ Վրաստանում կցանկանայիք ապրել․ դպրոցականների պատասխանը
Հավասար հասարակություն, ազատ ընտրություններ, արդար երկիր, տնտեսապես ուժեղ, ապահով և խաղաղ ահա այսպիսի երկրում են ուզում  ապրել Մառնեուլիի թիվ 2 հանրակրթական դպրոցի ութերորդ և տասներկուերորդ դասարանի աշակերտները, ովքեր իրենց ցանկությունները ներկայացրել են պրեզենտացիայի տեսքով,  քաղաքացիական դաստիարակության դաին։  Ուսուցիչ Թեմուր Սուկաշվիլին տարածել է  աշակերտների աշխատանքները։

«Երկու օր է մտածում եմ, թե ինչպես սկսեմ դասերը երկուշաբթի օրը,  ինչ ասեմ
երեխաներին։ Մառնեուլիի 2-րդ հանրակրթական դպրոցի աշակերտներին հարցրի՝ «Ինչպես կուզենայիք ապրել Վրաստանում»։ Նրանք աշխատեցին ամբողջ դասի ընթացքում և վերջում ներկայացրեցին պրեզենտացիայի տեսքով։ Ինչպե՞ս կցանկանայիք ապրել Վրաստանում։ Վերջում երկու-երեք բառ աացի միայն։ Մինչ այդ լիակատար լռություն։ Հարցրեք  երեխաներին, թե ինչպիսի միջավայրում են նրանք ուզում ապրել, ինչ պայմաններում, և դուք կտեսնեք նրանց իրական կարիքները, ցանկությունները։ Մենք հիմա ոչ մի լավ բան չենք կարող անել դրա համար... Երեխաներն ամեն ինչ ամենալավն են զգում, այդ թվում՝ փաստ, որ երկրում ինչ-որ բան այն չէ։  Նրանք մեր հայելիներն են
»,- գրում է Թեմուր Սուկաշիլին։

Առաջարկում ենք աշակերտների պատրաստած աշխատանքները ՝ 
  • «Մենք ուզում ենք ազատ ապրել».
  • «Մենք ուզում ենք լինել եվրոպական երկիր, եթե ռուսական օրենք լինի, մեր երկիրը չի կարող զարգանալ, մենք զարգացած Վրաստան ենք ուզում»
  • «Մեր կարծիքով, Վրաստանն այժմ գնում է դեպի լճացում, ինչպիսին (Իրանը, Բելառուսը): Վրաստանը պետք է զարգանա ինչպես (Իտալիան, Ամերիկան) և մյուսները»:
  • «Մենք ուզում ենք ապրել Վրաստանում, որտեղ կլինի արդարություն, հավասարություն, բարձր աշխատավարձ, մաքրություն, լավ տնտեսություն, լավ տրանսպորտ, արդար դատարան».
  • «Կայուն քաղաքական իրավիճակ».
  • «Հզոր պաշտպանական համակարգ».
  • «Ներառական կրթություն»






"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google