Առևտրականները մինչև օրվա վերջ պետք է լքեն շուկայի տարածքը՝ քաղաքապետարան
Մառնեուլիի շուկայի հարակից տարածքում վաճառողները հերթական անգամ լքում են իրենց տեղը։ Ինքնազբաղվածներից ոմանք հեռացնում են տաղավարները,  ոմանք էլ շարունակում են առևտուր անել։


Ինչպես մեզ հետ անձնական զրույցում պարզաբանեցին տեղի առևտրականները, սահմանված հարկերի պատճառով չեն ցանկանում լքել տարածքը և տեղափոխվել շուկայի տարածք։

Մառնեուլիի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությունը մեկ օր է տուգանային գործողություններ չի կիրառել։ Ինչպես պարզաբանել է քաղաքապետարանի վերահսկողության
ծառայության ավագ մասնագետ Գիորգի Մումլաձեն «Ռադիո Մառնեուլի»  տված հարցազրույցում, իրենց «առաջնահերթությունը» տուգանելը չէ։ Ասում է՝ վաճառականներին  մինչեւ դեկտեմբերի 9-ը ժամանակ են տվել՝ տարածքը մաքրելու համար։ Մինչ այդ եղել են բանավոր զգուշացումներ, սակայն ինքնազբաղվածները չեն ենթարկվել։

«Օրենքն արգելում է դրսի առևտուրը։  Մեկ անգամ չէ, որ վերահսկող ծառայությունը ողջամիտ ժամանակ է տվել տարածքն ազատելու համար։ Պաշտոնական նախազգուշացում ունեին, անցած շաբաթ մեկ անգամ չէ, որ զգուշացվել են։ Նրանք նաև այլընտրանք ունեին շուկայի տարածք մտնելու և իրենց բիզնեսը վարելու համար։ Ինչ վերաբերում է վարչական տուգանքների, ապա այս փուլում մենք տեղում կազմել ենք լրացուցիչ նախազգուշացման արձանագրություններ, տվել ենք լրացուցիչ մեկօրյա ողջամիտ ժամկետ։ Մինչև օրվա վերջ նրանք պետք է արձագանքեն և լքեն այն տարածքը, որը ապօրինի և առանց թույլտվության ներխուժում են։ Այս փուլում մեզ համար գլխավորն ու առաջնայինը չտուգանելն է։ Մեր առաջնահերթությունն այն է, թե ինչպես ենք պայմանավորվում, մենք հնարավորինս հոգում ենք, որ ստեղծենք պայմաններ, որոնց շրջանակներում նրանք կարող են շարունակել իրենց բիզնես գործունեությունը։ Այսօր վերջապես զգուշացրինք»։- ասել է  Գիորգի Մումլաձեն։ 

Մառնեուլիի քաղաքապետարանն իրավասու է տույժեր սահմանել։ Տուգանքի չափը սահմանվում է 500-ից 2000 լարիի սահմաններում, թեեւ հայտնի չէ՝ քաղաքապետարանը կկիրառի՞ այս մեխանիզմը։

Տեղական իշխանությունները տարիներ շարունակ փորձում էին արգելել արտաքին առևտուրը, սակայն, անհաջող։ Արդյունքը ժամանակավոր է, և ինքնազբաղվածները պարբերաբար վերադառնում են տարածք։

Արհեստականորեն կազմակերպված վաճառասեղանները, որտեղ առանց ջերմաստիճանի ռեժիմի պահպանման հիմնականում վաճառվում են պանիր, կաթնաշոռ, թթվասեր և այլ կաթնամթերք, բավականին շատ հաճախորդներ ունեն։ Տարածքում դժվար է տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղափոխումը։ Ապրանքները վաճառվում են հակասանիտարական պայմաններում։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google