Սննդի ազգային գործակալության Քվեմո Քարթլիի բաժինը պետական
վերահսկողության շրջանակներում նմուշներ է վերցրել
ձեռնարկություններից և մանրածախ առևտրի կետերից՝ մսի և մսամթերքի
որակական ուսումնասիրություն անցկացնելու նպատակով: Հավատարմագրված
լաբորատոր ուսումնասիրությունը ցույց է տվել մտահոգիչ
արդյունքներ:
Լաբորատոր ուսումնասիրության արդյունքը.
Լաբորատոր վերլուծության արդյունքում ավանակի ԴՆԹ է
հայտնաբերվել երկու սննդամթերքի նմուշներում: Այս փաստը վկայում է
սննդամթերքի սխալ պիտակավորման և սպառողին մոլորեցնելու մասին:
Գրանցված
դեպքերն են՝
Նմուշ 1:
Արտադրանք՝ աղացած միս
Արտադրող՝ «Սաբիր Չիլդիրլի» (ճաշարան)
Հասցե՝ Մառնեուլի, Աղմաշենեբելի փողոց 2ա (շուկայի տարածք)
Արտադրման ամսաթիվ՝ 29.10.2025
Նմուշ 2:
Արտադրանք՝ աղացած միս
Արտադրող՝ «Ֆամիլ Մագարով» (ճաշարան)
Հասցե՝ Մառնեուլի, Աղմաշենեբելի փողոց 2ա (շուկայի տարածք)
Արտադրման ամսաթիվ՝ 29.10.2025
Սննդի ազգային գործակալության հսկողության ներքո վերոնշյալ կասկածելի
սնունդը հանվել է վաճառքից: Տնտեսվարողները կասեցրել են արտադրական
գործընթացը, և նյութերը փոխանցվել են համապատասխան մարմիններին՝
հետագա արձագանքման համար:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան