Այսօրվա աստղագուշակ
Ջրհոս
Օրը անհանգիստ,հոգնեցնող, բայց ընդհանուր առմամբ լավը կլինի: Պատրաստ
եղեք փորձարկումներ անել: Եթե դուք բավարար հնարամիտ լինեք, ապա ելք
կգտնեք օգտվել ստեղծված իրավիճակից ։ Չեն բացառվում շահավետ
գործարքները և հաջող գնումները: Հաճախ հաջողության եք հասնում այնտեղ,
որտեղ մյուսները պարտություն են կրում ։ Պետք չէ շատ ուշադիր լսել
խորհուրդներին, նույնիսկ եթե դրանք տալիս են այն մարդիկ, ովքեր ունեն
մեծ կենսափորձ: Ավելի լավ է վստահել սեփական ինտուիցիային:
Ձուկ
Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Այդ ժամանակ ձեզ հեշտ
կլինի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ։ Չի բացառվում,
որ իրենց օգնությունը կառաջարկեն նրանք, ումից դուք չէիք սպասում նման
բան: Համատեղ գործունեությունը կարող են սկիզբ դնել ընկերական կամ
ռոմանտիկ հարաբերությունների: Օրվա երկրորդ կեսը լարված կլինի: Դուք
անհամբեր եք, հեշտ եք տրվում սադրանքներին: Այս պահին ավելի լավ է
չքննարկել կարևոր հարցերը:
Խոյ
Օրը հաջող կդասավորվի, եթե ուշադրություն դարձնեք ուրիշների վրա:
Հետաքրքրվեք շրջապատի տեսակետով, փորձեք հավաքել նրանց մասին որքան
հնարավոր է շատ տեղեկատվություն: Ավելի լավ է չկիսվել ձեր
գաղտնիքներով, այլապես այդ տեղեկատվությունները կարող են օգտագործվել
ձեր դեմ: Վտանգ կա, որ ձեզ կմեղադրեն եսասիրության մեջ: Դա կարող է
վնաս հասցնել ձեր համբավին: Դրանից խուսափելու համար փորձեք չմերժել
նրանց, ովքեր դիմում են ձեզ օգնության համար: Մտածեք նաև այլ մարդկանց
բարեկեցության մասին:
Ցուլ
Դուք շատ լավ հասկանում եք մարդկանց, հաճախ կարողանում եք կռահել, թե
ինչ են փորձում թաքցնել ձեզնից։ Օրը հարմար է գործնական
բանակցությունների,ինչպես նաև կարևոր հարցեր քննարկելու համար:
Հնարավորություն կունենաք ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը ևդրա
շնորհիվ իրականացնել այն, ինչ արդեն մտածել էիք: Ընտանեկան գործերին
առավելագույնս ուշադրություն դարձրեք։ Չի բացառվում, որ հարազատներին
անհրաժեշտ կլինի ձեր օգնությունն ու աջակցություննը: Հնարավոր է,
ստիպված լինեք փոխել ձեր ծրագրերը և կենտրոնանալ կենցաղային խնդիրները
լուծելու վրա: Երբեմն դրանք ծախսեր կպահանջեն:
Երկվորյակ
Շատ անհանգիստ օր է: Հիշեք, եթե ուզում եք հասնել հաջողության, պետք է
արագ գործեք: Մտորումների համար Ժամանակը շատ քիչ է: Շատ առումներով
կարելի է վստահել ինտուիցիային: Դրա խորհուրդները հաճախ ճշգրիտ են:
Հաճախ ստիպված եք հանպատրաստից, հրաժարվել նախապես կազմված պլաններից:
Դա երբեմն ստիպում է անհանգստանալ, բայց չի խանգարում հասնել
հաջողության: Չի բացառվում, որ հին ծանոթները կաջակցեն ձեր համարձակ
նախաձեռնություններին: Երեկոն ավելի հարմար է հանգստի համար:
Խեցգետին
Հազիվ թե այդ օրը լայնածավալ հաղթանակներ և վիթխարի փոփոխություններ
բերի, բայց ընդհանուր առմամբ այն բավական հաճելի կլինի: Հնարավոր են
հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ դուք կհասկանաք, թե ինչպես
լուծել աշխատանքային խնդիրները և առաջ անցնել մրցակիցներից: Հավանական
են լավ լուրեր հեռվից, ինչպես նաև առաջարկություններ, որոնցից չեք
ցանկանա հրաժարվել: Կարելի է բոլորովին նոր բան սկսել, սակայն պետք չէ
ակնկալել, որ դուք անհապաղ հաջողության կհասնեք: Անհրաժեշտ է
համբերություն: Անսպասելի նորությունները կբարձրացնեն ձեր
տրամադրությունը օրվա երկրորդ կեսին:
Առյուծ
Փորձեք առավոտը առավելագույնս արդյունավետ անցկացնել: Օրվա սկիզբը
բարենպաստ է, ապա դրական միտումների ազդեցությունը անկում է ապրում:
Քննարկեք բոլոր կարևոր հարցերը մինչև ճաշ, և կարևոր չէ, վերաբերում են
դրանք աշխատանքին թե անձնական հարաբերություններին ։ Գնալով ավելի
զգայուն եք դառնում, սուր եք արձագանքում քննադատությանը: Դա հաճախ է
խանգարում գործերում: Փորձեք խուսափել ծանրաբեռնվածությունից օրվա
երկրորդ կեսին: Սովորականից արագ եք հոգնում: Ավելի լավ է հրաժարվել
ցանկացած ավելորդությունից, քանի որ հիմա դրանք հատկապես վնասակար
են։
Կույս
Ձեզ սպասվում է շատ անհանգիստ ու հագեցած օր: Գործերն ու հոգսերը շատ
կլինեն: Ստիպված կլինեք լուծել ոչ միայն ձեր, այլև ուրիշների
խնդիրները: Հաջողության հասնելու հավանականությունը բարձր է, հատկապես
նրանց մոտ, ովքեր չեն վախենում փորձարկումներ անելուց: Օրը հարմար է
հին կապերը վերականգնելու համար: Հնարավոր է ռոմանտիկ
հարաբերությունների սկիզբ: Որոշ Կույսեր բոլորովին անսպասելի կլսեն
խոստովանություններ:
Կշեռք
Արդյունավետ օր է: Օրվա առաջին կեսը նպաստավոր է շփման համար,
հնարավորություն է ընձեռում հաջողությամբ իրականացնել գործնական
բանակցությունները, քննարկել կարևոր հարցերը համախոհների ու
գործընկերների հետ ։ Հնարավորություն կունենաք կարգավորել հին
տարաձայնությունները: Որոշ Կշեռքների մոտ ի հայտ կգան համարձակ
գաղափարներ, որոնք շուտով կհաջողվի կյանքի կոչել: Օրվա երկրորդ կեսը
թույլ է տալիս հասնել հաջողության ինքնուրույն աշխատանքում ։ Դուք
համառ եք և կարող եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Դա հաճախ օգտակար
է ոչ միայն գործնական, այլև անհատական հարաբերություններում:
Կարիճ
Օրվա սկիզբը բավական բարդ է, հատկապես նրանց համար, ովքեր ծրագրել են
գործնական բանակցություններ կամ կարևոր հանդիպմաներ։ Շրջապատի հետ
ընդհանուր լեզու գտնելը սովորականից դժվար կլինի: Ճեն բացառվում
կոնֆլիկտները նույնիսկ նրանց հետ, ում դուք նախկինում հասկանում էիք
կես բառից: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը
մեծանում է, սակայն օրվա երկրորդ կեսին ավելի լավ է ապավինել սեփական
ուժերին: Ավելի լավ է չշտապել, հատկապես, եթե խոսքը վերաբերում է նոր
նախաձեռնություններին: Նախքան նոր գործի անցնել, մանրակրկիտ մտածեք:
բԴա կօգնի խուսափել նյարդային վիճակներից ևսխալներից:
Աղեղնավոր
Օրը հարմար է բարդ որոշումներ կայցնելու և կարևոր հարցեր քննարկելու
համար: Ոչինչ չի վրիպում ձեր աչքից,հաշվի եք առնում բոլոր
գործոնները՝ուշադրությունից բաց չթողնելով ոչ մի մանրուք:
Հետևողականությունը թույլ է տալիս ճիշտ հետևություններ անել շրջապատի
արարքների ու խոսքերի մասին : Որոշ Աղեղնավորներ պատահաբար
կբացահայտեն ուրիշների գաղտնիքները կամ շատ օգտակար ինֆորմացիա
կստանան: Կարելի է ապագայի ծրագրեր կաուցել: Կարող եք քննարկել դրանք
ձեր մտերիմների հետ։ Այն մարդիկ,ում փորձին և գիտելիքներին վստահում
եք, կկիսեն հետաքրքիր գաղափարներով: Հնարավոր են անսպասելի
առաջարկներ, որոնք վերաբերում են արվեստին և ձեր նախասիրություններին
և հետաքրքրություններին:
Այծեղջուր
Եթե դուք պլանավորում եք զբաղվել կարևոր գործով, դրան առավելագույնս
լուրջ վերաբերվեք։ Ավելի լավ է չակնկալել հաջողություն և բարենպաստ
հանգամանքներ, ինչպես նաև օգնություն ազդեցիկ մարդկանցից, ովքեր
նախկինում խոստացել են աջակցել ձեզ: Բարեբախտաբար, դուք ունեք բավարար
սեփական ուժեր, բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար: Փորձեք զգույշ
գործել։ Օրը հարմար չէ, որպեսզի պատմեք ձեր ձեռքբերումների մասին: