Վրաստանում վարակակիրների թիվն ավելացել է

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 357 դեպք:


Արդյունքում, հանրապետությունում վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 244 612-ի: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսից վերականգնվել է 748 մարդ, իսկ վերականգնվածների ընդհանուր թիվն աճել է ՝ կազմելով 228 359 մարդ:
Մահացել է ևս 21 հիվանդ: Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 2867 մարդ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսը ճանաչվել է որպես համաճարակ `2020 թվականի մարտի 11-ին:
Այն Չինաստանում սկսվել է 2019-ի դեկտեմբերին:
Հունվարի 21-ին Չինաստանը հաստատել է , որ կորոնավիրուսը վարակիչ է և կարանտին է հայտարարել երկրի երկու քաղաքներում:

14․01․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print