Կրթության նախարարությունը նախատեսում է արգելել բջջային հեռախոսների
օգտագործումը դպրոցական գործընթացում։
Այս մասին հայտարարել է Կրթության նախարար Գիվի Միքանաձեն՝ «Ընդհանուր
կրթության բարեփոխումների ազգային հայեցակարգի» շնորհանդեսի
ժամանակ։
Նրա խոսքով՝ կներդրվի համապատասխան չափորոշիչ և հնարավորինս կպահպանվի
հավասարակշռություն, որպեսզի ո՛չ ուսումնական գործընթացը վնասվի, ո՛չ
էլ երեխայի ծնողների հետ շփվելու իրավունքը խախտվի։
«
Մենք կարծում ենք, որ ուսումնական միջավայրում
կողմնորոշվելու և լիարժեք ներգրավվածության համար կարևոր է
արգելել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցական ժամերին։ Կմշակվի
համապատասխան կանոն, որը կներդրվի համապատասխան չափորոշիչով, և,
իհարկե, հնարավորինս կպահպանվի հավասարակշռություն, որպեսզի ո՛չ
ուսումնական գործընթացը վնասվի, ո՛չ էլ երեխայի ծնողների կամ իրեն
հետաքրքրող անձի հետ շփումը խախտվի», - ասել է
Միքանաձեն։