Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Վեհափառ և Երանաշնորհ Իլիա II-ին
կհուղարկավորեն մարտի 22-ին՝ Սիոնի մայր տաճարում։
Համապատասխան որոշումը ընդունվել է Սուրբ Սինոդի նիստում։
Ինչպես լրագրողներին հայտնել է եպիսկոպոս Իոբը, Սիոնում
հուղարկավորվելը եղել է անձամբ պատրիարքի
ցանկությունը։
Տեղեկության համար՝ Ամենայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Վեհափառ և
Երանաշնորհ Իլիա II-ը մահացել է 93 տարեկան հասակում։ Նրա
մահվան կապակցությամբ Վրաստանում սուգ է հայտարարվել։