2028 թվականին, երբ XI և XII դասարանի աշակերտները միասին կավարտեն դպրոցը, համալսարանների քվոտաները կկրկնապատկվեն
2028 թվականին, երբ XI և XII դասարանի աշակերտները միասին կավարտեն դպրոցը, համալսարանների քվոտաները կկրկնապատկվեն

Նոր որոշման համաձայն՝ կրթական ռեֆորմի շրջանակում 2028-2029 ուսումնական տարում պետական համալսարաններում ընդունելության քվոտաները կկրկնապատկվեն։

Դա պայմանավորված է նրանով, որ 2027-2028 ուսումնական տարում դպրոցը միաժամանակ կավարտեն ինչպես XI, այնպես էլ XII դասարանի աշակերտները։
Կրկնապատկված քվոտաները կգործեն հենց այն ուսումնական տարում՝ 2028-2029-ին, երբ նրանք
կընդունվեն առաջին կուրս։

Դեռևս անհայտ է, թե ինչպես կհաջողվի համալսարաններին ընդունել ուսանողների կրկնապատկված քանակ։
Պետական համալսարաններում ուսումը կլինի անվճար, սակայն այս պահին հայտնի չէ նաև բյուջեն՝ որքան կարժենա պետությանը այդքան ուսանողների ուսման ֆինանսավորումը։

Միևնույն ժամանակ, այս փոփոխությունները որոշակի ազդեցություն կունենան աշխատաշուկայի վրա։

Ի՞նչ է նորությունը

Կրթական ռեֆորմի շրջանակում ընդունվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք հասարակության և համալսարանների մի մասի կողմից խիստ քննադատվում են և անգամ «դեֆորմա» են անվանվում։

Փոփոխությունների հիմքում ընկած է սկզբունքը՝ «մեկ քաղաք — մեկ ֆակուլտետ»։

Փոփոխությունների համաձայն՝ ամբողջական միջնակարգ կրթության տևողությունը սահմանվում է 11 տարի,
12-րդ դասարանը դառնում է կամավոր՝ 2028-2029 ուսումնական տարվանից։

Սա նշանակում է, որ 2027-2028 ուսումնական տարում XI և XII դասարանների աշակերտները միասին կավարտեն դպրոցը։

Կրթության նախարարության տեղեկությամբ (25 մարտի, 2026թ.)՝ հենց դրա պատճառով 2028-2029 ուսումնական տարում պետական համալսարաններում ընդունելության քվոտաները կկրկնապատկվեն։

Փոփոխությունները կվերաբերեն նաև մագիստրատուրային

Քանի որ բակալավրի ծրագրերի մեծ մասը անցել է 3-ամյա մոդելի՝ 2027-2028 ուսումնական տարում բակալավրիատը կավարտեն ինչպես 2024, այնպես էլ 2025 թվականին ընդունված ուսանողները,
արդյունքում 2028-2029-ին կմեծանա նաև մագիստրատուրա ընդունվողների թիվը։


Աշխատաշուկայի վրա ազդեցությունը
  • Այսօր տարեկան առաջին կուրս է ընդունվում մոտ 20 000 մարդ
  • 2029-ի սեպտեմբերին այդ թիվը կհասնի մոտ 40 000-ի
  • Մագիստրատուրայում՝ մոտ 3000-ից կհասնի 6000-ի

Սա կլինի միանվագ «թռիչք», որը հաջորդ տարիներին կրկին կնվազի։

Կարճաժամկետում՝ կաճի մրցակցությունը աշխատաշուկայում (հատկապես ցածր որակավորում պահանջող աշխատանքներում),
հնարավոր է՝ դա ազդեցություն ունենա աշխատավարձերի վրա, եթե աշխատուժի առաջարկը աճի, իսկ պահանջարկը մնա նույնը, գործատուները կունենան ավելի մեծ ընտրություն։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ ռեֆորմի նպատակներից մեկը աշխատուժի պակասի լրացումն է։
Նրա գնահատմամբ՝ աշխատաշուկային կավելանա մոտ 30 000 մարդ։

Այս տարվա համար փոփոխություններ չկան

Այս տարվա շրջանավարտների վրա փոփոխությունները դեռ չեն ազդում։

2026-2027 ուսումնական տարվա համար՝

  • բակալավրիատում տեղերը կազմում են 21 574
  • մագիստրատուրայում՝ 3335
Առանձին փոփոխություն

Իլիայի պետական համալսարանին զգալիորեն սահմանափակվել են ծրագրերը, և հաջորդ ուսումնական տարում այն կկարողանա ընդունել միայն 300 բակալավրի ուսանող, ինչը մոտ 92% նվազում է։





Print E-mail
FaceBook Twitter Google