Ինչ փոփոխություններ և կարգավորումներ են ուժի մեջ մտնում Վրաստանում այսօրվանից
Այսօրվանից Վրաստանում և նրա սահմաններից դուրս մի շարք փոփոխություններ են ուժի մեջ մտնում։


«Բիզնեսպրեսնյուս»-ը ներկայացնում է այն կարգավորումների մասին տեղեկությունը, որոնք նախատեսված են ուժի մեջ մտնել ապրիլի 1-ից։

Ինչ փոփոխություններ են ուժի մեջ մտնում Վրաստանում
Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է

Ապրի0–լի 1-ից Թբիլիսիում և շրջաններում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է 5 թեթրիով։
Փոփոխությունը վերաբերում է ինչպես
բնակչությանը, այնպես էլ բիզնեսին։

Թբիլիսիում՝

  • 0–101 կՎտ․ժ → 15.041 → 20.041 թեթրի
  • 101–301 կՎտ․ժ → 19.053 → 25.053 թեթրի
  • 301+ կՎտ․ժ → 23.537 → 28.537 թեթրի

Շրջաններում՝
  • 101 կՎտ․ժ → 14.731 → 19.731 թեթրի
  • 101–301 կՎտ․ժ → 18.708 → 23.707 թեթրի
  • 301+ կՎտ․ժ → 23.227 → 28.227 թեթրի

Բիզնեսի համար սակագինը բարձրանում է մոտ 5–6 թեթրիով։

Պլաստիկի օգտագործման սահմանափակում

2026 թ․ ապրիլի 1-ից՝ պետական գնումներ իրականացնող կազմակերպությունների համար արգելվում է՝ պլաստիկ բաժակների, տարաների օգտագործումը մինչև 3 լիտր պլաստիկ շշերով խմիչքների գնումը

Բացի այդ, արգելվում է վաճառքը՝ պլաստիկ պատառաքաղների, դանակների, գդալների ափսեների, ծղոտների խմիչքի խառնիչների
EPS (պոլիստիրոլ) տարաների և բաժակների  (բացառություն՝ պաշտպանության ուժերի համար)։

Դեպոզիտների ապահովագրության սահմանաչափը բարձրանում է

Ապրիլի 1-ից առավելագույն փոխհատուցումը դառնում է՝
50,000 լարի (նախկինում՝ 30,000 լարի)

Պահպանվող տարածքների մուտքը թանկանում է

Տոմսերի գները բարձրանում են 3-ից մինչև 20 լարիով։

Հոգեմետ դեղերի ռեցեպտների նոր կանոններ
Մեծահասակների համար՝ առավելագույնը 14 օրվա դեղ
Անչափահասների համար՝ առավելագույնը 30 օրվա դեղ
Նոր ռեցեպտ կարելի է ստանալ, եթե մնացել է առավելագույնը 5 օրվա

Նպատակ՝ վերահսկողության խստացում

Բիզնեսների վերագրանցման պարտադիր պահանջ

2026 թ․ ապրիլի 1-ից մինչև 2022-ից առաջ գրանցված ընկերությունները պետք է թարմացնեն տվյալները։

Եթե ոչ՝
գրանցումը կկասեցվի
չեն կարող օգտվել բանկային ծառայություններից

Ոռոգման նոր սակագներ

Մեկամյա մշակաբույսերի համար → մինչև 116 լարի/հեկտար
Բազմամյա մշակաբույսերի համար → մինչև 102 լարի/հեկտար

Պետությունը մասամբ սուբսիդավորում է։

Ռուսաստանը արգելում է բենզինի արտահանումը

2026 թ․ ապրիլի 1-ից Ռուսաստանը դադարեցնում է բենզինի արտահանումը։

Նպատակ՝ ներքին շուկայի կայունացում մատակարարման ապահովում

Միաժամանակ, Մերձավոր Արևելքում ռազմական իրավիճակի պատճառով խափանվել են Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումները, ինչը կարող է բարձրացնել համաշխարհային գները։:
BPN
Print E-mail
FaceBook Twitter Google