ՆԳՆ-ն Մառնեուլիում տեղի ունեցած
բախման կապակցությամբ ձերբակալել է 11 անձի։
Նախարարության տվյալներով՝ Քվեմո Քարթլիի ոստիկանության և ՆԳՆ հատուկ
նշանակության վարչությունների աշխատակիցները, դատավորի որոշման հիման
վրա, մեկ քրեական գործով ձերբակալել են 11 անձի՝ կեղծ ցուցմունք տալու
և խմբակային խուլիգանության մեղադրանքով, իսկ մեկ անձի հեռակա
մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ առողջությանը ծանր վնաս հասցնելու
համար։
«Հետաքննությունը պարզում է, որ
Մառնեուլիում մեղադրյալների միջև վեճը
վերածվել է ֆիզիկական բախման։ Ձերբակալվածները կոպտորեն խախտել են
հասարակական կարգը, և ֆիզիկական բախման ժամանակ նրանցից մեկը սառը
զենք է օգտագործել 1994 թվականին ծնված Բ.Ա.-ին ծանր վնասվածք
հասցնելու համար»։
ՆԳՆ տվյալներով՝ ձերբակալվածներից յոթը, ովքեր անձամբ ականատես են
եղել միջադեպին, չեն համագործակցել քննության հետ և հարցաքննության
ժամանակ կեղծ տեղեկություններ են տրամադրել իրավապահ մարմինների
աշխատակիցներին։
Ներքին գործերի նախարարության աշխատակիցները որպես մեղադրյալներ
ձերբակալել են հանցագործությանը մասնակցած 11 անձի, իսկ մեկ այլ անձի
նկատմամբ հեռակա կարգով մեղադրանք կառաջադրվի դիտավորյալ առողջությանը
ծանր վնաս հասցնելու համար և կհայտարարվի հետախուզման մասին։
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 117-րդ, 239-րդ և
370-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 7 տարի
ազատազրկում։
რადიო "მარნეული"