Այսօրվանից Մառնեուլի-Ծոփ տրանսպորտով ճանապարհորդության արժեքը
բարձրացել է։
Եթե մինչ այժմ Ծոփից Մառնեուլի հասնելու համար ուղևորները վճարում էին
3 լարի, ապա այժմ այդ գումարը բարձրացել է 1 լարիով և դարձել 4 լարի։
Ծոփի երթուղին նույնպես անցնում է Մոլաոգլի գյուղով, այդ պատճառով այս
գյուղի բնակիչների համար ճանապարհորդության արժեքը այժմ կազմում է 4
լարի՝ 3 լարիի փոխարեն։
Սադախլոյի
բնակիչները նույնպես օգտվում են նույն տրանսպորտից։ Նրանց
համար ճանապարհորդության արժեքը նախկինում 2 լարի և 50 թեթրի էր, բայց
այժմ գինը բարձրացել է 50 թեթրիով և կազմել 3 լարի։
«Վառելիքը թանկացել է։ Նախևառաջ պատճառը վառելիքի գինն է։ Մեր վաճառած
ամեն ինչ էժան է, բայց գնած ամեն ինչ թանկ է։ Ես օրական մեկ չվերթ եմ
կատարում, և դա նույնիսկ վառելիքի ծախսը չի ծածկում, ամեն օր ստիպված
եմ լինում իմ գրպանից գումար ավելացնել։ Վառելիքից բացի, մեքենայի
պահեստամասերը և մնացած ամեն ինչ թանկացել են», - ասում է
վարորդը։
Վարորդի խոսքով՝ Ծոփ-Մառնեուլի ուղղությամբ երթևեկող գիծը պատկանում է
«Էքսպրես Տուրիստ» ՍՊԸ-ին։
«Ռադիո Մառնեուլի»-ին կապ է հաստատել ընկերության ղեկավար Յուրի
Սամախարաձեի հետ, սակայն նա նշել է, որ նշված ուղղությամբ երթևեկող
հասարակական տրանսպորտը չի ներառվում իրենց ընկերության
հաշվեկշռում։
Նշենք, որ այլ ուղղություններով երթևեկող տրանսպորտի արժեքի աճ այս
փուլում չի գրանցվում։