Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է երկու էլեկտրոնային
մրցույթի չեղարկման մասին, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 461,135
լարի:
Առաջին մրցույթը ներառում էր Խրամի ջրանցքի վրա գտնվող
Մառնեուլիի բնակավայրում գործող ճանապարհային կամրջի
ապամոնտաժման և նոր կամրջի կառուցման պետական գնումը, որի արժեքը
կազմել է 240,502.00 լարի:
Երկրորդ մրցույթը նույնպես վերաբերում էր նմանատիպ ենթակառուցվածքային
ուղղությանը և ներառում էր Մարնեուլիի մունիցիպալիտետի Կիզիլաջլո
գյուղում
Խրա ջրանցքի վրա կամրջի կառուցման աշխատանքները, որի արժեքը
կազմել է 220,856.00 լարի:
Մրցութային հանձնաժողովը որոշեց չեղարկել մրցույթները՝ հաշվի առնելով
քաղաքապետարանի ներկայիս առաջնահերթությունները և ենթակառուցվածքային
հրատապ կարիքները: Փաստաթղթի համաձայն՝ նպատակահարմար է համարվել
վերոնշյալ նախագծերի համար հատկացված ֆինանսական միջոցները վերաբաշխել
այլ, ավելի առաջնահերթ ոլորտների։ Մրցույթներում չի նշվում, թե որ
ոլորտն է ավելի առաջնահերթ։
«Որոշակի անհրաժեշտությունից բխող անհրաժեշտությունը պահանջեց, որ
մրցութային հանձնաժողովը քննարկի այս ենթակառուցվածքային նախագծի
առաջնահերթության հարցը՝ այլ կարևոր քաղաքային ենթակառուցվածքային
նախագծերի անհապաղ իրականացման ֆոնին, որոնք կփոխեին տեղական համայնքի
կենսամակարդակը և սոցիալ-տնտեսական վիճակը՝ համեմատած ներկայիս
իրավիճակի հետ։ Հետևաբար, քանի որ նախատեսվում է այս նախագծի համար
հատկացված տեղական բյուջետային միջոցները վերաուղղորդել այլ
բյուջետային առաջնահերթ ոլորտների, իրավիճակի համապատասխան
նպատակահարմարությունը մրցութային հանձնաժողովին դրդում է որոշում
կայացնել անհապաղ դադարեցնել այս էլեկտրոնային մրցույթը՝ փոփոխված
առաջնահերթությունների պատճառով, որոնցով հանձնաժողովը առաջնորդվել է
«Պետական գնումների մասին» Վրաստանի օրենքի և «Էլեկտրոնային
մրցույթների կանոնների հաստատման մասին» հրամանագրի համաձայն», -
ասվում է նիստի արձանագրության մեջ։
Երկու մրցույթներն էլ քաղաքապետարանի կողմից դադարեցվել են ապրիլի
29-ին։