Սադախլոյի մաքսային կետում կանխվել են մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտներ ներմուծելու փորձեր
Ընթացիկ տարվա վերջին ամսվա ընթացքում մաքսային կետերում՝ Սարփիում, Սադախլոյում, Վալեում, Գուգութում  և Կազբեգիում , կանխվել են երկիր չհայտարարագրված ծխախոտներ անօրինական ներմուծելու մի քանի փորձեր։

Վրաստանի և օտարերկրյա քաղաքացիների ուղեբեռների և տրանսպորտային միջոցների մանրամասն ստուգման արդյունքում Եկամուտների ծառայության մաքսային աշխատակիցները հայտնաբերել են ընդհանուր առմամբ 6206 տուփ չհայտարարագրված ծխախոտ։

Բռնագրավված ապրանքների շուկայական արժեքը կազմում է մոտավորապես 31800 լարի։

Սահմանված
կանոնները խախտելու համար 38 քաղաքացուց առգրավվել են ապրանքներ, իսկ 4 անձի դեմ նյութերն ուղարկվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն՝ հետագա գործողությունների համար։

Print E-mail
FaceBook Twitter Google