Քաղաքային խորհուրդը աջակցում է «Բոլդքինգ» ընկերության հետ մշակույթի տան վերականգնման պայմանագրի կնքմանը

Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոն համաձայնություն է տվել Մշակույթի տան վերականգնման ծրագրի շրջանակում մրցույթում հաղթած «Բիլդքինգ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքելուն։

Հարցը քննարկվել է սակրեբուլոյի արտահերթ նիստում։

Նիստը վարել է սակրեբուլոյի նախագահի տեղակալ Վասիլ Խախուլաշվիլին։ Նրա խոսքով՝ հարցի քննարկումն անհրաժեշտ էր, քանի որ պետական գնումների պայմանագրի ընդհանուր արժեքը գերազանցում է Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական բյուջեի վճարումների 5 տոկոսը, իսկ նման դեպքերում
անհրաժեշտ է սակրեբուլոյի համաձայնությունը։

«Հարցի նախաձեռնողը Մառնեուլիի քաղաքապետարանն էր։ Խոսքը վերաբերում է Մշակույթի տան վերականգնմանը։ Կենտրոնի վերականգնումն իրականացվում է կենտրոնական իշխանության հետ համաֆինանսավորմամբ և գերազանցում է Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեի վճարումների 5 տոկոսը, ինչի համար անհրաժեշտ էր սակրեբուլոյի համաձայնությունը։ Այս նախագիծը շատ կարևոր է, քանի որ Մշակույթի տունն այսօր այլևս չի համապատասխանում առկա պահանջներին և մարտահրավերներին», — նշել է Վասիլ Խախուլաշվիլին։

Պատգամավորները տվյալ հարցի վերաբերյալ դրական որոշում են ընդունել։

Մառնեուլիի տեղական ինքնակառավարման մարմինը Մշակույթի տան վերականգնման աշխատանքների համար հայտարարել է 7 585 206 լարի արժողությամբ մրցույթ։

Գումարի 95%-ը կհատկացվի պետբյուջեից, իսկ 5%-ը՝ տեղական ինքնակառավարման բյուջեից։

Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն։ «Բիլդքինգ» ՍՊԸ-ն աշխատանքների իրականացումն առաջարկել է 7 585 206 լարիով, իսկ «Սանի 2020» ՍՊԸ-ն պատրաստ էր դրանք կատարել 6 887 888 լարիով, սակայն տեխնիկական փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով որակազրկվել է։

Նախագծով նախատեսված աշխատանքները

Մշակույթի կենտրոնի վերականգնման նախագծի համաձայն՝

  • Շենքի ճակատային հատվածի հիմնական մասը կսվաղվի,
  • Կկատարվի «Մյունխեն» տեսակի դեկորատիվ մշակմամբ երեսպատում,
  • Կներկվի արտաքին օգտագործման ջրաէմուլսիոն սիլիկատային ներկով,
  • Կկառուցվեն նկուղ տանող աստիճաններ՝ մետաղական բազրիքներով,
  • Հյուսիս-արևմտյան կողմում գտնվող առկա աստիճանների վրա կտեղադրվեն մոզաիկե աստիճանաքարեր,
  • Բազրիքները կպատրաստվեն մետաղական քառակուսի խողովակներից և ալյուկոբոնդից,
  • Նախատեսվում է այդ աստիճանների հարթակից անցում կառուցել դեպի ձախ կողմում կցակառույց հատվածը,
  • Անցումային պատշգամբը կկառուցվի մետաղական կոնստրուկցիայով և կերեսպատվի մետաղական թիթեղներով։

 

Print E-mail
FaceBook Twitter Google