Ի՞նչն է ամենաշատը թանկացել և էժանացել հուլիսին
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Սաքստատի) տվյալներով՝ հուլիսին երկրում տարեկան գնաճը կազմել է 5,5%։
Սա նշանակում է, որ այն ապրանքների և ծառայությունների գները, որոնք ներառված են գնաճի հաշվարկում, միջինում աճել են 5,5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունն ունեցել են հետևյալ գործոնները ՝ 

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում գներն աճել են 4,9%-ով։
Տրանսպորտի ոլորտում գրանցվել է 14% գնաճ։
Բնակարանային ծառայությունների, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և գազի խմբում գներն աճել են 8,3%-ով։
Առողջապահության ոլորտում արձանագրվել է 4,7% գնաճ։

BMG-ն ներկայացրել է այն 10 ապրանքները, որոնք հուլիսին տարեկան կտրվածքով ամենաշատն են թանկացել և էժանացել։

Ամենաշատը թանկացած ապրանքները
  • Պղպեղ՝ +58%
  • Ձմերուկ՝ +56%
  • Թերթ՝ +41%
  • Դիզելային վառելիք՝ +36%
  • 958 հարգի ոսկուց ամուսնական մատանի՝ +35%
  • Տանձ՝ +35%
  • Վարունգ՝ +35%
  • Կանացի ձմեռային կոշիկ՝ +31%
  • Կանացի կոշիկի վերանորոգման ծառայություն՝ +30%
  • Սոխ՝ +30%
Ամենաշատը էժանացած ապրանքներն ու ծառայությունները
  • Սխտոր՝ −31,6%
  • Մանդարին՝ −31%
  • Ինտերնետի ամսական վճար՝ −22%
  • Նարինջ՝ −21%
  • Կիտրոն՝ −21%
  • Կարտոֆիլ՝ −18%
  • Կիվի՝ −18%
  • Հեռուստացույց՝ −17%
  • Սառնարան՝ −17,11%
  • Լվացքի մեքենա՝ −15%
    Աղբյուր ՝  BusinessMedia
Print E-mail
FaceBook Twitter Google