Վրաստանում 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին կենդանի ծնվածների
թվաքանակը կազմել է 17 509 երեխա։
Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազած ցուցանիշ է։
Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2025 թվականի առաջին
կեսին երկրում կենդանի ծնված երեխաների քանակը կազմել է 17 719։
Բացի այդ, Ազգային վիճակագրական ծառայության (Սաքստատ) փոխանցմամբ՝
այս տարվա առաջին կեսին մահացել է 22 224
մարդ, իսկ նախորդ տարվա
նույն ժամանակահատվածում՝ 22 718։
Հատկանշական է, որ 2026 թվականի առաջին կեսին բնական աճը (կենդանի
ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը) սահմանվել է -4
715 մարդ։ Բնական աճի դրական ցուցանիշ գրանցվել է Թբիլիսիում (424) և
Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում (330)։
2026 թվականի առաջին 6 ամսում գրանցվել է ամուսնության 10 006 և
ամուսնալուծության 6 095 դեպք։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ամենաշատ երեխաներն այս
տարի ծնվել են Թբիլիսիում (բնակչության թվաքանակից ելնելով), իսկ
ամենաքիչը՝ Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում։
Ավելի կոնկրետ, «Բիզնեսպրեսնյուսը» ներկայացնում է, թե որ
տարածաշրջանում քանի երեխա է ծնվել 2026 թվականի հունվար-հունիս
ժամանակահատվածում ՝
- Թբիլիսի - 6 889
- Աջարիա - 2 061
- Իմերեթի - 1 985
- Քվեմո Քարթլի - 1 982
- Կախեթի - 1 165
- Սամեգրելո և Զեմո Սվանեթի - 1 043
- Շիդա Քարթլի - 992
- Սամցխե-Ջավախեթի - 621
- Գուրիա - 352
- Մցխեթա-Մթիանեթի - 343
- Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի - 76