Մառնեուլիի քաղաքապետարանը այս տարի պլանավորում է ձեռք բերել 5 նոր ավտոբուս
19.01.2020
Մառնեուլիի քաղաքապետարանը այս տարի պլանավորում
է ձեռք բերել 5 նոր ավտոբուս
Մառնեուլիի քաղաքապետարանը 2020
թվականի համար պլանավորում է ձեռք բերել 5 նոր հասարակական
տրանսպորտ։
Այս մասին տեղեկությունը հայտնել է
Զաուր Դարգալին հունվարի 17-ին սոցիալական ծրագրերի շնորհանդեսի
ժամանակ, երբ քաղաքացին հարցրել է, թե ինչպես են պատրաստում լուծել
համայնքում առկա հասարակական տրանսպորտի խնդիրը։ Զաուր Դարգալին
խոստովանել է , որ հինգ ավտոբուսի ձեռք բերումով խնդիրը չի լուծվում,
բայց այնուամենայնիվ կթեթևացնի ստեղծված իրավիճակը։
«Ինքնին 5 ավտոբուսը բավարար չէ, սակայն այն
ինչը մենք սկսել ենք կարևոր գործընթաց է ։ Հինգ ավտոբուսի ձեռքբերումը
քաղաքում կլուծի այս խնդիրը և մենք հնարավորություն կունենանք
գյուղերի ուղղությամբ , որոշակի հատվածներում լուծել առկա խնդիրը,
բայց այնուամենայնիվ այս գործընթացը կշարունակվի։ Մենք աջակցություն
ենք ակնկալում կենրոնական կառավարությունից ՝ ակնկալում ենք տարեկան
ձեռք բերել 5 ավտոբուս, որպեսզի երկուսից երեք տարվա ընթացքում
Մառնեուլիի համայնքում այս խնդիրը լուծվի»,- ասել է Զաուր Դարգալին։
Հատկանշական է , որ քաղաք
Մառնեուլիին և հարակից գյուղերին սպասարկում է երկու հասարակական
ընկերություն։ Կարելի է ասել , որ տրանսպորտի մեծամասնությունը հնացած
է։
17․01․2019
Ռադիո ՛՛Մառնեուլի՛՛
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան