Փաստաբանի խոսքով հետաքնությունը ցանկանում է կապվել Facebook- ի հետ

 

Փաստաբան Միխեիլ Ռամիշվիլին հայտնել է , որ երբ նա ժամանել է փորձաքննության բյուրո, Թամար Բաչալիաշվիլիի համակարգիչը կնիքապատված չի եղել։
«Ինչու՞ նրանք ասացին , որ կբացի իմ ներկայությամբ, երբ պարզվեց այն բաց էր, մենք մուտք չենք գործել, մենք չենք բացել այն, մենք չենք օգտագործել այդ ծածկագիրը, ես նաև հարցում եմ կատարելու և ստուգելու եմ ՝ նախկինում այն բացե՞լ են, արդյո՞ք մուտք են գործել», - ասել է Ռամիշվիլին:
Թամար Բաչալիաշվիլիի «Ֆեյսբուկյան» էջը , որին հինգօրյա որոնումներից հետո գտել են իր մեքենայի մեջ մահացած, սոցիալական կայքերում չի փնտրվում։ Միխեիլ Ռամիշվիլին նույնպես կասկածներ ունի և խնդրում է կապվել ֆեյսբուքի հետ։
«Խոսակցություն կար նաև, որ ինչ-ինչ պատճառներով Facebook- ի հաշիվն անհետացել է : Ամեն ինչ չի կարող պատահական լինել», - ասել է Ռամիշվիլին:
23-ամյա Թամար Բաչալիաշվիլին անհայտ կորել էր հուլիսի 18-ին, նրա ընտանիքի անդամներն ու իրավապահները 5 օր փնտրել են նրան, իսկ հինգերորդ օրը ՝ Թեթրիծղարոյում, ըստ պաշտոնական վարկածի, հովիվը գտել է Բաչալիաշվիլիին մահացած իր մեքենայում:
Բաչալիաշվիլիի գործն ի սկզբանե հարուցվել է Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով, որով ներառված է ազատության ապօրինի զրկում: Սակայն հետագայում գործին ավելացվեց 115-րդ հոդված ՝ ինքնասպանություն: Բաչալիաշվիլիի ընտանիքը բացառում է, որ Թամար Բաչալիաշվիլին ինքնասպանություն է գործել, և նրանք ասում են, որ կինը կա՛մ սպանվել է, կա՛մ հանգեցրել է ինքնասպանության:

Ընտանիքը պահանջում է, որ գործը կարճվի մարզային ոստիկանության կողմից, և քննությունը հանձնվի ՆԳ նախարարությանը:
29/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google