Բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սննդի
օբյեկտներում, յուրաքանչյուր սեղանի շուրջ մարդկանց թույլատրելի թիվը
սահմանափակ
կլինի։ Մասնավորապես, համալսարաններում առկա սրճարաններում մեկ սեղանի
շուրջ թույլատրելի կլինի ընդամենը 6 մարդ:
Արձանագրությունը, որը մշակվել է բարձրագույն ուսումնական
հաստատությունների համար, ասում է, որ բուհերում ջերմային զննումն ու
դիմակ կրելը մնում է բոլորի համար պարտադիր պայման։
Ինչպես «Ինտերպրեսնյուս»-ին հայտնել է Աշխատանքի տեսչության
վարչության պետ Բեքա Փերաձեն, ըստ արձանագրության, համալսարաններում
կստեղծվի մեկուսացման սենյակ, որտեղ կմեկուսանա ցանկացած մարդ, ով
որևէ ախտանիշ կունենա:
Բացի այդ, կկարգավորվի ուսանողների թույլատրելի քանակը և
դասախոսությունների ժամերը:
«Համալսարաններում թերմոսկրինինգը պարտադիր պայման կլինի։ Պարտադիր է
նաև դիմակ կրելը, ինչպես նաև ախտահանման արձանագրության կատարում, որը
ներառում է նաև սեղանների հաճախակի ախտահանում:
Ինչ վերաբերում է լսարանում ուսանողների տեղավորմանը, ապա այս դեպքում
բուհերն իրենք պետք է կազմեն պլան-ժամանակացույց, համաձայն որի շատ
ուսանողներ չեն հավաքվի մեկ տարածքում:
Դասախոսությունների ժամերի կարգավորումը պետք է ապահովեն իրենք
`բարձրագույն ուսումնական հաստատությունները:
Ինչ վերաբերում է սննդի կետերին, ապա մենք խոսում ենք այն
համալսարանների մասին, որտեղ նույն խմբի անդամները միասին են
հավաքվում, և երբ խոսքը վերաբերում է սրճարաններին և ռեստորաններին,
այստեղ տարբեր մարդիկ կարող են հավաքվել մեկ տարածքում, ուստի
սահմանափակումներ կան, թե քանի մարդ է թույլատրվում մեկ քառակուսի
մետրի վրա: Սահմանվել է նաև մեկ սեղանի շուրջ թույլատրված անձանց
սահմանափակում: Այսպիսով, ներսում 6 մարդ կթույլատրվի մեկ սեղանի
շուրջ, բայց բաց տարածքում կլինի սոցիալական իրադարձություն, թե որևէ
սննդի կետ, մեկ սեղանի շուրջ թույլատրելի կլինի 12 մարդ։
Ամենուր, ներառյալ համալսարաններում, պահանջվում է մեկուսացման
սենյակի առկայություն, որտեղ ուսանողները կամ ցանկացած անձիք
ժամանակավորապես կմեկուսացվեն ցանկացած ախտանիշի առկայություն
դեպքում, նախքան համապատասխան բժշկական անձնակազմի
միջամտությունը»,-հայտարարել է Փերաձեն:
Ինչ վերաբերում է կրթական ծրագրերի տեսական մասի հեռավոր հատվածին,
ապա ըստ ԿԳՆ-ի, եթե որևէ բարձրագույն ուսումնական հաստատության
ենթակառուցվածքը թույլ չի տալիս լսարանում 1 մ հեռավորություն
պահպանել, որպես բացառություն հնարավոր է հեռակա անցկացնել
բարձրագույն կրթական ծրագրերի տեսական մասը: Հեռավար ուսուցման
ձևաչափը տարածվելու է նաև այն ուսանողների վրա, ովքեր գտնվում են
մեկուսացման / կարանտինի մեջ:
09/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան