Համաճարակի պատճառով վերանայվելու են լսարաններում ուսանողների թույլատրելի քանակը և դասախոսությունների ժամերը

Բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սննդի օբյեկտներում, յուրաքանչյուր սեղանի շուրջ մարդկանց թույլատրելի թիվը սահմանափակ

կլինի։ Մասնավորապես, համալսարաններում առկա սրճարաններում մեկ սեղանի շուրջ թույլատրելի կլինի ընդամենը 6 մարդ:
Արձանագրությունը, որը մշակվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, ասում է, որ բուհերում ջերմային զննումն ու դիմակ կրելը մնում է բոլորի համար պարտադիր պայման։
Ինչպես «Ինտերպրեսնյուս»-ին հայտնել է Աշխատանքի տեսչության վարչության պետ Բեքա Փերաձեն, ըստ արձանագրության, համալսարաններում կստեղծվի մեկուսացման սենյակ, որտեղ կմեկուսանա ցանկացած մարդ, ով որևէ ախտանիշ կունենա:
Բացի այդ, կկարգավորվի ուսանողների թույլատրելի քանակը և դասախոսությունների ժամերը:
«Համալսարաններում թերմոսկրինինգը պարտադիր պայման կլինի։ Պարտադիր է նաև դիմակ կրելը, ինչպես նաև ախտահանման արձանագրության կատարում, որը ներառում է նաև սեղանների հաճախակի ախտահանում:
Ինչ վերաբերում է լսարանում ուսանողների տեղավորմանը, ապա այս դեպքում բուհերն իրենք պետք է կազմեն պլան-ժամանակացույց, համաձայն որի շատ ուսանողներ չեն հավաքվի մեկ տարածքում:
Դասախոսությունների ժամերի կարգավորումը պետք է ապահովեն իրենք `բարձրագույն ուսումնական հաստատությունները:
Ինչ վերաբերում է սննդի կետերին, ապա մենք խոսում ենք այն համալսարանների մասին, որտեղ նույն խմբի անդամները միասին են հավաքվում, և երբ խոսքը վերաբերում է սրճարաններին և ռեստորաններին, այստեղ տարբեր մարդիկ կարող են հավաքվել մեկ տարածքում, ուստի սահմանափակումներ կան, թե քանի մարդ է թույլատրվում մեկ քառակուսի մետրի վրա: Սահմանվել է նաև մեկ սեղանի շուրջ թույլատրված անձանց սահմանափակում: Այսպիսով, ներսում 6 մարդ կթույլատրվի մեկ սեղանի շուրջ, բայց բաց տարածքում կլինի սոցիալական իրադարձություն, թե որևէ սննդի կետ, մեկ սեղանի շուրջ թույլատրելի կլինի 12 մարդ։
Ամենուր, ներառյալ համալսարաններում, պահանջվում է մեկուսացման սենյակի առկայություն, որտեղ ուսանողները կամ ցանկացած անձիք ժամանակավորապես կմեկուսացվեն ցանկացած ախտանիշի առկայություն դեպքում, նախքան համապատասխան բժշկական անձնակազմի միջամտությունը»,-հայտարարել է Փերաձեն:
Ինչ վերաբերում է կրթական ծրագրերի տեսական մասի հեռավոր հատվածին, ապա ըստ ԿԳՆ-ի, եթե որևէ բարձրագույն ուսումնական հաստատության ենթակառուցվածքը թույլ չի տալիս լսարանում 1 մ հեռավորություն պահպանել, որպես բացառություն հնարավոր է հեռակա անցկացնել բարձրագույն կրթական ծրագրերի տեսական մասը: Հեռավար ուսուցման ձևաչափը տարածվելու է նաև այն ուսանողների վրա, ովքեր գտնվում են մեկուսացման / կարանտինի մեջ:

09/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



 

Print