Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 87 նոր դեպք և վարակակիրների
թիվը հասել է 1917-ի։
Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է հիվանդությունների վերահսկման
էջում։
Առողջացածների թիվն ավելացել է 20-ով `հասնելով 1354-ի: Կարանտինային
ռեժիմում է 5882 քաղաքացի, հիվանդանոցում հսկողության տակ է գտնվում
390 մարդ:
Կորոնավիրուսից երկրում մահացել է 19 հիվանդ: Վրաստանի 41 քաղաքացի
տեղափոխվել է արտերկրից ՝ բուժման նպատակով:
11/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան