Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով ՝ երկրում
համաճարակաբանական իրավիճակը աստիճանաբար փոխվում է, և ինչպես
սպասվում էր, վիրուսի երկրորդ ալիքը սկսվում է աշնանը:
Գախարիայի խոսքով իրավիճակը վերահսկվում է, և խուճապի պատճառ չկա։
«Այսօրվա 57 և երեկվա 44 դեպքերը ուղղակիորեն ցույց են տալիս, որ
երկում համաճարակաբանական իրավիճակը դանդաղ փոխվում է։ Սակայն ինչպես
մենք սպասում էինք երկրորդ ալիքը փաստացի սկսվել է։ Ակնկալում էինք ,
որ կլինի աշնանը և հենց աշնանն էլ սկսվեց։ «Այստեղ էականն այն է, որ
խուճապի մատնվելու հիմքեր չկան, քանի որ ես լիովին վերահսկում եմ
իրավիճակը, և իրավիճակը վերահսկվում է», - ասել է Գախարիան:
Ըստ նրա, համաճարակի առաջին օրերին Վրաստանի առողջապահական համակարգը
օրական միջինը 150 PCR թեստ էր անցկացնում, բայց այսօր այդ թիվը
հասնում է 6000-7000-ի և հետագայում կբարձրանա 10 000-ի։
«Ինչպես գիտեք, համաճարակի տարածման առաջին իսկ օրվանից Վրաստանի
կառավարությունը ժամանակին արագ քայլեր է ձեռնարկել , և այդ քայլերի
ամենակարևոր ուղղություններից մեկը վիրուսի տարածման ռիսկերի
կառավարումն էր, ինչպես նաև սոցիալական, տնտեսական և նույնիսկ
քաղաքական կյանքի հարմարեցումը վիրուսի համատեղ կառավարման
պայմաններին :
«Օրինակ ՝ համաճարակի առաջին օրերին մեր առողջապահական համակարգը
կատարում էր օրական 150 PCR հետազոտություն: Այսօր առողջապահական
համակարգը կարող է կատարել միջինը 6000-7000 հետազոտություն և շուտով
կկատարի նաև 10 000 հետազոտություն», - ասել է Գախարիան:
10/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան