Վրաստանում հաստատված 3071 դեպքից 1314-ը գրանցվել է Թբիլիսիում, 523-ը ՝ Աջարիայում, 264-ը ՝ Իմերեթիում

Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վիրուսի 3071 նոր հաստատված դեպք, -այս մասին կառավարության աշխատակազմի

ճեպազրույցում ասել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների պետի տեղակալ Բերդիա Սիճինավան:
Նա խոսել է կորոնավիրուսի վերաբերյալ վերջին վիճակագրության մասին:
«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակի նոր հաստատված 3071 դեպք: Երկրում Covid-19 համաճարակի տարածումից ի վեր հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 114 889:
Ըստ այսօրվա տվյալների, բուժված մարդկանց թիվը գերազանցում է վարակվածների թվին: Վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 3366 մարդ, իսկ բուժվածների ընդհանուր թիվն աճել է ՝ հասնելով 95 581-ի:
Ցավոք, վերջին 24 ժամվա ընթացքում մենք ունենք կորոնավիրուսի մահվան 34 նոր դեպք: 2020 թվականի փետրվարի 26-ից ի վեր մենք ունենք ընդհանուր առմամբ 1085 մահ:
Այսօր հաստատված վարակի 3071 նոր դեպքից ըստ մայրաքաղաքի և մարզերի ցուցանիշները հետևյալն են ՝ 1314 դեպք հայտնաբերվել է Թբիլիսիում, Աջարիայում ՝ 523, Իմերեթիում ՝ 264, Քվեմո Քարթլիում ՝ 104, Շիդա Քարթլիում ՝ 44, Գուրիայում ՝ 106, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում ՝ 232, Կախեթիու ՝ 214, Մցխեթա-Մթիանեթիում ՝ 165, Սամցխե-Ջավախեթիում ՝ 84, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝ 21:
Այս փուլում կա 18197 վարակի ակտիվ դեպք, որից 6145 մարդ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում ՝ 2712-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 1010-ը Աջարիայում և 1241-ը ՝ Իմերեթիում: Այս փուլում կա 886 ծանր հիվանդ է, այդ թվում Թբիլիսիում ՝ 405, Աջարիայում ՝ 140, Իմերեթիում ՝ 214: Այս թվում 324-ը արհեստական շնչառության ներքո, որից 165-ը ՝ Թբիլիսիում, 49-ը ՝ Աջարիայում, 42-ը ՝ Իմերեթիում:
Covid հյուրանոցներում կա 3723 մարդ, այդ թվում ՝ 1108-ը ՝ Թբիլիսիում, 2047-ը ՝ Աջարիայում և 262-ը ՝ Իմերեթիում: 8 329 մարդ բուժվում է տանը:
2071 մարդ գտնվում է կարանտինային տարածքներում, այդ թվում ՝ 434-ը Թբիլիսիում, 1021-ը ՝ Աջարիայում, 33-ը ՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 24-ը պետական սահմանից կարանտինային շրջաններ տեղափոխվել է 17 814 մարդ:
Այս փուլում 51936 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, այդ թվում ՝ 17231-ը ՝ Թբիլիսիում, 13768-ը ՝ Աջարիայում և 4951-ը ՝ Իմերեթիում», - ասել է Բերդիա Սիճինավան:

25/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google