Մառնեուլի «Ավտոպարկ»-ում հերքում են, որ Կարմիր կամրջի ավտոբուսների երթևեկության ժամանակացույցը փոխվել է

Կարմիր կամուրջ-Մառնեուլի ուղղությամբ շարժվող ավտոբուսը, որը երթևեկում է առավոտյան ժամը 8-ին, արդեն երկու օր է չի աշխատում:


Կարմիր կամրջի մոտակայքում գտնվող Կիրեչ Մուղանլո գյուղի բնակիչները կարծում են, որ փոխվել է քաղաքային ավտոբուսի գրաֆիկը: Երթևեկության ժամանակացույցի համաձայն, առավոտյան ժամը 8-ին ավտոբուսը Կարմիր կամրջից դուրս է գալիս Մառնեուլի ուղղությամբ: Բնակիչները ասել են , որ նոյեմբերի 25-ին քաղաքային ավտոբուսը առավոտյան ժամը 08։00-ի փոխարեն դուրս է եկել առավոտյան 09։00-ին: Բացի այդ, սպիտակ ավտոբուսը Մառնեուլիից Կարմիր կամրջի ուղղությամբ դուրս է եկել ժամը 10: 00-ին։
« Ռադիո Մառնեուլի»- ի հետ զրույցում «Ավտոպարկ»- ի ղեկավար Գիգա Ջալաղոնիան ասել է , որ Կարմիր կամրջի ուղղությամբ շարժվող ավտոբուսների ժամանակացույցում փոփոխություններ չեն կատարվել: Նրա խոսքով, այս գծով երթևեկող երկու քաղաքային ավտոբուսներն էլ անսարք են և վերանորոգվելուն պես կշարունակեն աշխատել:
Նշենք, որ Կարմիր կամրջից մինչև Մառնեուլի տևում է մոտ 40-45 րոպե: Կիրեչ Մուղանլոյի բնակիչները ասում են, որ ավտոբուսների ուշ մեկնելու պատճառով իրենք հաճախ ուշանում են աշխատանքից: Ըստ ժամանակացույցի, առավոտյան ժամը 8-ին Կարմիր կամրջից Մառնեուլիի ուղղությամբ շարժվող ավտոբուսը պետք է հետ վերադառնա երեկոյան 17: 30-ին, բայց ավտոբուսը առավոտյան չի գնում և չի վերադառնում երեկոյան:

25/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google