Փոփոխություններ 2021 թվականի ազգային քննություններում

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը տեղեկատվություն է տարածել 2021 թվականի ընդունելության քննությունների փոփոխությունների վերաբերյալ:


Ըստ նրանց ՝ 2021 թվականին միասնական ազգային քննությունների ծրագրերն ու առաջադրանքների տեսակները կմնան անփոփոխ: Մի քանի առարկաներից միայն քննության տևողությունը և առավելագույն միավորները կկրճատվեն: Փոփոխությունը կանդրադառնա մաթեմատիկայի, քիմիայի և ֆիզիկայի թեստերի վրա:
2021 թ. մաթեմատիկայի թեստում կլինեն 35 (27 փակ և 8 բաց) առաջադրանքներ, որոնց առավելագույն միավորը 59-ից կրճատվել է 51-ի: Բաց առաջադրանքները բաղկացած կլինեն երկու երկու միավորանոց հարցից, չորս երեք միավորանց և երկու չորս միավորանոց հարցերից: Թեստի համար հատկացված ժամանակը կկազմի 3 ժամ ՝ 3 ժամ 40 րոպեի փոխարեն, իսկ նվազագույն շեմը կլինի առնվազն 11 միավոր (բարձրագույն ուսումնական հաստատություններն իրավունք ունեն ավելի բարձր շեմ սահմանել):
Ֆիզիկայի և քիմիայի թեստերի վրա աշխատելու համար 3 ժամ 40 րոպեի փոխարեն կհատկացվի 3 ժամ, իսկ առավելագույն միավորը 75 միավորի փոխարեն կլինի 63: Այլ առարկաների թեստերում փոփոխություններ չեն նախատեսվում:

25/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google