Սահմանափակումներին զուգահեռ կհայտարարվի նոր ծրագիր, թե առաջիկա 2 ամիսներին ինչպես է ապրելու երկիրը․ Իմնաձե

Նոյեմբերի 26-ին, կորոնավիրուսի լրացուցիչ սահմանափակումների հետ մեկտեղ, կառավարությունը կհայտարարի առաջիկա երկու ամիսների գործողությունների

ծրագիրը: Այդ մասին «Ֆորմուլայի » եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
Իմնաձեի խոսքով ՝ հայտարարված սահմանափակումներով էլ ավելի կխստացվի տեղաշարժը և հնարավորինս կսահմանափակվի մարդկանց միմյանց հետ շփումը։
Իմնաձեն ասել է, որ կառավարությունն ունի ձևաչափի երկու տարբերակ, որով կարող են կիրառվել սահմանափակումները:
«Սա ոչ միայն սահմանափակումներն են, այլև այն ծրագիրը, թե ինչպես պետք է երկիրը ապրի առաջիկա երկու ամիսների ընթացքում», - ասել է Պաատա Իմնաձեն:

26/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google