Վարչապետ Գիորգի Գախարիան, կառավարության նիստից հետո խոսել է
«օգնության չորրորդ ալիքի» մասին, որը պետությունը կսկսի
համաճարակին
ուղեկցող նոր սահմանափակումների պայմաններում։
Ըստ Գախարիայի, քաղաքացիների համար նպատակային սոցիալական աջակցության
փաթեթը բաշխվելու է հետևյալ կերպ ՝
Նպատակային սոցիալական օգնություն
Մանրածախ առևտրի ոլորտում աշխատող ինքնազբաղները կստանան միանվագ
օգնություն ՝ 300 լարի: Վարչապետի խոսքով ՝ այս քաղաքացիների
փոխհատուցման համար, կառավարությունն աշխատում է այն ընկերությունների
հետ, որտեղ նրանք աշխատում են,
Մանրածախ առևտրի ոլորտում աշխատող անձանց, պետությունը կօգնի պետական
վարկերի հետաձգման հարցում,
Կառավարությունը 4 ամիս վճարելու է քաղաքացիների կոմունալ
ծախսերը։
Պաշտոնապես աշխատող մարդիկ, ովքեր կկորցնեն իրենց աշխատանքը, առաջիկա
6 ամսվա ընթացքում կստանան 1200 լարի: Ամսական 200-ական լարի,
Սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց համար շնորհված միավորների
քանակը տատանվում է 65 000-100 000 միջև, 6 ամսվա ընթացքում
պետությունից կստանան 100-ական լարի,
Սոցիալապես անապահով ընտանիքները, որոնց համար շնորհված միավորը 0-100
000 է և և ունեն 3 կամ ավելի մինչև 16 տարեկան երեխա, 6 ամսվա
ընթացքում կստանան 100-ական լարի,
Մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անչափահասները 6 ամսվա
ընթացքում կստանան 100-ական լարիի չափով ֆինանսավորում,
Պետակական վարկերի հետաձգման հարցում պետությունը կօգնի այն անհատ
ձեռնարկատերերին և ֆիզ․անձանց, որոնց օբյեկտները նոր
սահմանափակումների համաձայն պետք է փակվեն և նրանց ում նմանօրինակ
օգնություն պետք կլինի։
Օգնություն բիզնեսին
Եկամտահարկի սուբսիդիա մինչև 1500 լարի աշխատավարձ ունեցող
աշխատողների համար, 750 լարիի չափով, 6 ամսվա ընթացքում,
Զբոսաշրջության ոլորտում աշխատողների գույքահարկը կվերացվի 2021
թվականի ընթացքում,
Բոլոր ռեստորանային հաստատությունները, որոնք վարկի պարտավորություն
ունեն, պետությունը 6 ամսվա ընթացքում կսուբսիդավորի
տոկոսադրույքը:
Ըստ Գիորգի Գախարիայի, չորրորդ ալիքի օգնության պորտֆելը, ինչպես
նպատակային սոցիալական, այնպես էլ բիզնեսի աջակցությունը, պետության
համար կարժենա 1 միլիարդ 100 միլիոն լարի:
26/11/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան