Մենք ստիպված կլինենք վերադարձնել որոշակի սահմանափակումներ. Իրակլի Ղարիբաշվիլի

«Չնայած վերջին օրերին կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը նվազել է,

ես ուզում եմ մեկ անգամ ևս հասարակությանը կոչ անել, որ դիմակ կրելը և կառավարության վերահսկողությունը անհրաժեշտ միջոց և կանխարգելում է», - ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստից առաջ։
Ղարիբաշվիլին ասել է, որ դիմակ կրելը անհրաժեշտ է, և բոլորը պետք է պահպանեն կանոնները, Հակառակ դեպքում որոշակի սահմանափակումների կիրառումը կրկին անհրաժեշտ կդառնա:
«Մենք մեղմացրել ենք սահմանափակումները: Այս բոլոր միջոցները ծառայում էին հնարավորինս արագ վերականգնելու և բացելու տնտեսությունը: Մյուս կողմից, մենք պետք է հիշենք, որ եթե իրավիճակը վատթարանա, մենք ստիպված կլինենք վերադարձնել որոշակի սահմանափակումներ: Դրանից խուսափելու համար մենք պետք է բավարարենք տարրական պահանջները և, իհարկե, դա կարիք ունի համապատասխան վերահսկողության պետության կողմից », - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

04․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google