Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիների
օրինական աշխատանքի հարցի շուրջ աշխատում է
բազմաթիվ երկրների, այդ թվում ՝ Ֆրանսիայի և Իսրայելի հետ:
Այդ մասին հայտարարել է Դավիթ Զալկալիանին: Արտաքին գործերի նախարարի
խոսքով, երկրների հետ համաձայնագրի բաղկացուցիչ մասը կլինի այն
պայմանը, որ այն քաղաքացիները, ովքեր կմեկնեն Վրաստանից աշխատելու
համար, վերադառնան և օգտագործեն իրենց արտերկրում ձեռք բերած
փորձը:
«Մենք աշխատում ենք ոչ միայն Գերմանիայի, այլև շատ այլ երկրների հետ:
Շրջանաձև միգրացիայի ուղղությամբ և մեր քաղաքացիների օրինական
աշխատանքի տեսանկյունից: Դա չի նշանակում, որ մենք մեր քաղաքացիներին
ստիպում ենք լքել երկիրը: Ընդհակառակը, կառավարության համար
պատասխանատու քաղաքականության մի մաս է կազմում այս երկրների հետ
կնքվելիք այս համաձայնագրի բաղկացուցիչ մասը, որ դա ոչ թե ընդմիշտ
հեռանալն է, այլ հեռանալը պայմանով, որ նրանք վերադառնան որակավորված:
Հավատացեք ինձ, ամեն ինչ ապահովված է այնպես, որ պաշտպանվեն նրանց
իրավունքները, ինչպես նաև երկրի շահերը», - ասել է նախարարը:
Գերմանիայի աշխատաշուկայում Վրաստանի քաղաքացիները կկարողանան 3 ամսվա
ընթացքում ունենալ ժամանակավոր օրինական աշխատանք:
04․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան