Մառնեուլիում նոր աղբամաններ տեղադրելուց հետո, երկու ամսվա ընթացքում երեքը այրվել է

2021 թվականի սկզբին Մառնեուլիի քաղաքապետարանի մաքրման ծառայությունը Մառնեուլի քաղաքում

տեղադրեց 204 նոր աղբաման, մինչդեռ հին աղբամանները տեղափոխվեցին գյուղեր:
«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում ՍՊԸ «Սուփթա Մառնեուլի»-ի տնօրեն Լերի Մումլաձեն ասել է, որ 2021 թվականի հունվարի 1-ից մինչ օրս քաղաք Մառնեուլիում այրվել է 3 աղբաման։
«Երեք աղբամանում հրդեհ է բռնկվել: Մեկը «Լիբերթի» բանկի դիմացի հատվածում էր, և իմ աշխատողները հասել և մարել էին կրակը, մյուսը ՝ Ռուսթավելի փողոցում, շուկայի հարևանությամբ, և երորդը կենտրոնական հրապարակում: Բարեբախտաբար, իմ աշխատողները ժամանակին են հասել և մարել կրակը », - «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասել է Լերի Մումլաձեն։
«Սուփա Մառնեուլի» տնօրենի խոսքով ՝ այս փուլում գրեթե անհնար է պարզել, թե ինչն է հրդեհի պատճառ դարձել, ուստի ոչ մի քաղաքացի չի տուգանվել։
Ըստ Մումլաձեի, հաճախակի են դեպքերը, երբ քաղաքացիները շինարարական թափոնները նետում են կենցաղային թափոնների համար նախատեսված աղբարկղի մեջ, ինչը հետագայում վնասում է աղբարկղերը: Բացի այդ, շատ են դեպքերը ,երբ քաղաքացիները աղբը նետում են ոչ թե աղբամանի մեջ, այլ կողքին, ինչը խանգարում է քաղաքապետարանի մաքրման ծառայության աշխատակիցներին:
Նշենք, որ Մառնեուլի քաղաքապետարանում տեղադրված է շուրջ 750 աղբաման: Վերջին 300 աղբամանները քաղաքապետարան են բերվեել 2020-ի վերջին, այս երեք հարյուր աղբարկղերից 204-ը տեղադրվել է Մառնեուլիում, իսկ մնացածը բաժանվել է գյուղերում:

05․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google