Մեքենան բախվել է Մառնեուլի-Ծերակվի ավտոբուսին

Ռուսթավելի փողոցում Մառնեուլի-Ծերակվի ուղղությամբ երթևեկող ավտոբուսին մեքենա է բախվել:

Ինչպես ասել է «Մառնեուլի» ավտոպարկի ղեկավար Գիգա Ջալաղոնիան, հասարակական տրանսպորտում ուղևորներ չեն եղել: Վթարի արդյունքում վարորդը չի տուժել:
«Դատարկ ավտոբուս էր գալիս Ռուսթավելի փողոցով, միայն ավտոբուսն է վնասվել: Ոչ մի մեքենայի վարորդի ոչինչ չի պատահել : Այսպիսով, վարչականորեն տուգանվեց մեղավոր կողմը ՝ թեթև մարդատար մեքենայի վարորդը: Երկու մեքենաներն էլ ենթակա են վերականգնման: Ավտոբուսը պետք է վերանորոգի մեղավոր կողմը»։
Ավտովթարը տեղի է ունեցել Մառնեուլիում, ժամը 14: 30-ի սահմաններում:

05․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google