Ռուսթավելի փողոցում Մառնեուլի-Ծերակվի ուղղությամբ երթևեկող
ավտոբուսին մեքենա է բախվել:
Ինչպես ասել է «Մառնեուլի» ավտոպարկի ղեկավար Գիգա Ջալաղոնիան,
հասարակական տրանսպորտում ուղևորներ չեն եղել: Վթարի արդյունքում
վարորդը չի տուժել:
«Դատարկ ավտոբուս էր գալիս Ռուսթավելի փողոցով, միայն ավտոբուսն է
վնասվել: Ոչ մի մեքենայի վարորդի ոչինչ չի պատահել : Այսպիսով,
վարչականորեն տուգանվեց մեղավոր կողմը ՝ թեթև մարդատար մեքենայի
վարորդը: Երկու մեքենաներն էլ ենթակա են վերականգնման: Ավտոբուսը պետք
է վերանորոգի մեղավոր կողմը»։
Ավտովթարը տեղի է ունեցել Մառնեուլիում, ժամը 14: 30-ի
սահմաններում:
05․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան