Մարտի 25-ից COVID-ի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի 65+ քաղաքացիների համար

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքով,

մարտի 25-ից 75 և 65+ քաղաքացիները կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Առողջապահության նախարարի խոսքով ՝ միևնույն ժամանակ կշարունակվի բուժաշխատողների իմունիզացումը, բայց մարտի 25-ից հետո նրանք այլևս չեն կարողանա օգտվել նրանց համար նախատեսված հերթերի կառավարման բաղադրիչից։
«Խորհուրդը կարևոր համարեց քննարկել, թե որոնք կլինեն Վրաստանում հետագա մարտավարությունները խմբերի, ինչպես նաև դրանց գտնվելու վայրերի վերաբերյալ: Մենք կարևոր որոշում ենք կայացրել այն մասին, որ պատվաստումների գործընթացին ավելանալու են տարիքային խմբեր, մասնավորապես հնարավոր կլինի պատվաստումներ կատարել 75 տարեկանից բարձր և 65 տարեկանից բարձր:
Սրանք ամենախոցելի խմբերն են, որոնց համար վարակն ամենավտանգավորն է, ուստի մենք որոշեցինք արագացնել գործընթացը: Պորտալը հասանելի կլինի մարտի 25-ից»- ասել է Եկատերինա Տիկարաձեն։
Մինչ այժմ կորոնավիրուսի պատվաստանյութը հասանելի էր միայն բժշկական ոլորտում աշխատողներին: Մարտի 22-ի ժամը 14: 00-ի դրությամբ պատվաստվել է 3843 բուժաշխատող։ Գրանցումը հասանելի է Առողջապահության նախարարության Booking.Moh.Gov.ge պորտալում:

22․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google