Մենք գագաթնակետին սպասում ենք ապրիլի վերջին․ Գամկրելիձե

«Գագաթնակետին սպասում ենք ապրիլի վերջ-մայիս ամսվա առաջին երկու

շաբաթվա ընթացքում»,- լրատվամիջոցներին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Ըստ նրա, « այս գագաթնակետը չպետք է լինի այնպիսին ինչպիսին ունեցել ենք նոյեմբերին և դեկտեմբեր ամսներին»։
Ըստ Գամկրելիձեի, Վրաստանում մոտ 600 հազարից 650 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, միևնույն ժամանակ, մարդիկ պատվաստվում են:
Ըստ Գամկրելիձեի, աշուն-ձմեռ ալիքը համընկել է ցուրտ եղանակի հետ, իսկ գարնանային ալիքի ժամանակ արդեն տաք կլինի, և գիտականորեն ապացուցվել է, որ արևի ուղիղ ճառագայթները գործում են որպես կորոնավիրուսի կանխարգելիչ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1310 նոր դեպք: StopCov.ge- ի թարմավցած տվյալների համաձայն ՝ վերջին օրը 632 մարդ է բուժվել , իսկ 12 մարդ մահացել է:
Ինչ վերաբերում է դրական դրույքին, ապա ապրիլի 20-ի դրությամբ, դրականի օրական դրույքը 4.33% է, վերջին 14 օրվա ընթացքում `3.38%, իսկ 7 օրվա համար` 4.16%:

21․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google