Առավտյան ժամերին Մառնեուլիի №1 և №2 միկրոավտոբուսները
ծանրաբեռնված են։
Համաճարակի պայմաններում, երբ մարդկանց արգելվում էր ոտքի վրա
կանգնել, Մառնեուլիում հասարակական տրանսպորտի նստատեղերի համեմատ
ավելի շատ մարդ է կանգնած:
ՍՊԸ «Էքսպրես տուրիստ»-ի N1 եւ N2 տրանսպորտային ընկերությունների
ղեկավար Յուրի Սամխարաձեի խոսքով, իրենք մոնիտորինգ են իրականացնում,
բայց ինքը այդ հարցով անձամբ կհետաքրքրվի:
«Ո՞վ է ձեզ ասել, դուք ինքնե՞րդ եք դա տեսել: Երբ մենք ստուգում ենք,
մարդիկ ոտքի վրա կանգնած չեն լինում: Ես ունեմ մարդիկ, ովքեր ստուգում
են և հայտնում ինձ, որ մարդիկ միայն նստատեղերին են նստում: Ես ինքս
եմ ստուգելու երկուշաբթի օրվանից»։
Մեկ այլ տրանսպորտային ընկերության ղեկավար Գիգա Ջալաղոնիան ասել է,
որ իրենք համակարգված վերահսկում են:
«Նորմալ իրավիճակ է, ուղեւորները շատ են: Համաճարակի պատճառով մարդիկ
դժկամությամբ են դուրս գալիս փողոց, իսկ տրանսպորտում ավելի քիչ մարդ
կա: Այժմ մեր տրանսպորտում վերահսկողությունն ավելի խստացված է», -
ասել է Գիգա Ջալաղոնիան:
Ինչպես «Ռադիո Մառնեուլի»- ին ասել է Մեռնեուլիի քաղաքապետի
պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն, նրանք արդեն սկսել են աշխատել այդ
հարցի շուրջ և երկուշաբթի օրվանից `ապրիլի 26-ից, կխստացնեն
վերահսկողությունը Մառնեուլիում հասարակական տրանսպորտի նկատմամբ:
«Իհարկե, մենք անպայման կանենք դա: Հիմա մարզում հանդիպում էր պարոն
Ամիրան Գամկրելիձեի հետ `ճիշտ նույն թեմայով: Ակնհայտ է, որ մենք պետք
է վերահսկողություն իրականացնենք»:
Ըստ Զաուր Տաբատաձեի, Մառնեուլի քաղաքապետարանում հասարակական
տրանսպորտի նկատմամբ վերահսկողության խստացումը կսկսվի ապրիլի 26-ից,
և այդ գործընթացում կներգրավվի քաղաքապետարանի վերահսկողության
ծառայությունը:
23․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան