Կառավարության որոշմամբ ՝ արձակուրդների ավարտից
հետո տրանսպորտը կգործարկվի մայիսի 13-ից:
Բացի այդ, վերսկսվելու է նաև ուսումնական գործընթացը:
«Ինչպես գիտեք, մինչև մայիսի 12-ը արձակուրդներ են, հետևաբար,
քաղաքային տրանսպորտի և ուսումնական հաստատությունների
գործունեությունը սահմանափակ է: Խորհրդի որոշմամբ, այդ
սահմանափակումները կվերացվեն հինգշաբթի, մայիսի 13-ից», - նիստից հետո
ասել է Խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։
Նրա խոսքով ՝ 21: 00-ից 5: 00-ն շարժի սահմանափակումը մնում է ուժի
մեջ:
11․05․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան